2015-ին Արցախում ՀՆԱ 9%-անոց աճ է ակնկալվում29 նոյեմբերի 2014 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կառավարությունը հավանություն է տվել 2015 թ. բյուջեի նախագծին: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը նոյեմբերի 28-ին քննարկել է «ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ԼՂՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. համար ՀՆԱ-ի ծավալը նախանշվում է 212.3 մլրդ դրամի ($490 մլն գործող փոխարժեքով) չափով` 9.0 տոկոս տնտեսական աճի կանխատեսմամբ: Ակնկալվող 9 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալու 2014թ. համեմատ բյուջեի եկամուտները ավելացնել 6.5, ծախսերը` 7.9 տոկոսով: Կատարված մակրոտնտեսական կանխատեսումների համատեքստում` 2015թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի մոտ 83,246 մլրդ, ծախսերի գծով` 88,127 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը կկազմի 4,881 մլրդ դրամ` ՀՆԱ-ի 2.3 տոկոսի չափով: Պետական բյուջեի սեփական մուտքերը ծրագրվել են 36.8 մլրդ դրամի չափով, այսինքն՝ աճը 2014թ. համար պլանավորված եկամուտների նկատմամբ կկազմի 9.9 տոկոս (ավելացում՝ 3.3 մլրդ դրամ): ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ին հատկացվող միջպետական վարկը 2015թ. կկազմի 45,519 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 1,829 մլրդ դրամով (4.2 տոկոսով): 2015թ. հունվարի 1-ից կրկնակի կբարձրացվեն Արցախի պաշտպանության ժամանակ մարտա¬կան գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականություն¬ների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաներին տրվող պետական նպաստի չափերը՝ 42 հազ. դրամ` ներկայիս 21 հազ. դրամի փոխարեն: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը կբարձրացվեն 40 տոկոսով՝ 42 հազ. դրամ` գործող 30 հազ. դրամի փոխարեն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |