ԱՄՆ-ն ողջունում է աբխազական երկաթուղու հնարավոր վերագործարկումը![]() 29 նոյեմբերի 2014 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մասնակցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ հանդիպմանը: Ինչպես գրում է Aysor.am-ը հանդիպմանը մասնակցած ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի վրա հղումով, անդրադառնալով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության հարցին, ԱՄՆ դեսպանն ասել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ժողովրդի որոշումներին: Քննարկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունը` աբխազական երկաթգծի վերագործարկման մասով. «Այդ մասին եղել է հարցադրում. ԱՄՆ դեսպանը ասաց, որ իրենք ողջունում են ցանկացած նման կոմունիկացիոն հնարավորությունների ստեղծում ՀՀ համար: Հեֆֆերն ասաց, որ ողջունում է ցանկացած կոմունիկացիայի առկայությունը, որն օգտակար կլինի Հայաստանի համար»,-ասել է Սամվել Նիկոյանը: Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը և Աբխազիան պատրաստ են մտածել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության մասին: «Հնարավոր ենք համարում միասին մտածել և ընդհանուր համաձայնության դեպքում իրականացնել Մոսկվայի, Սուխումի, Թբիլիսիի և Երևանի միջև տարանցիկ երկաթուղային հաղորդակցության նախագիծը»,-ասել է Պուտինը լրագրողներին: Հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը հայտարարել էր, որ աբխազական երկաթուղու բացման շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում: Վրացական կողմն ի դեմս վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլիի և էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի, հերքել է Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսման որևէ գործընթացի առկայությունը: Ընթերցեք նաև. Կրեմլում պնդում են, որ Թբիլիսին երբեք դեմ չի եղել Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |