Վաչե Գաբրիելյանը` միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ու փոխվարչապետ![]() 29 նոյեմբերի 2014 - 13:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Վաչե Գաբրիելյանը նշանակել է Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար ու փոխվարչապետ: ՀՀ պետական և քաղաքական գործիչ, Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Վաչե Վազգենի Գաբրիելյանը ծնվել է 1968-ի նոյեմբերի 24-ին Երևանում։ 1990-1992 թվականներին աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ: 1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն: 1998-1999 ովականներին եղել է կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, 1999-2008թթ.` բանկի խորհրդի անդամ, 2008-2010թթ.` բանկի նախագահի տեղակալ, 2010-ի դեկտեմբերի 17-ից` ֆինանսների նախարար։ 2012-ի հունիսի 16-ին վերանշանակվել է պաշտոնում։ 2013-ի մայիսի 8-ին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար։ 2013-ի հուլիսի 15-ին ազատվել է Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 2014-ի ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը եղել Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար: 2014-ի ապրիլի 18-ից նոյեմբերի 28-ը ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն էր: Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |