Ռուսաստանն առաջարկել է ԵՄ-ին փոխադարձաբար հրաժարվել պատժամիջոցներից![]() 29 նոյեմբերի 2014 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կոչ է արել Բրյուսելին հրաժարվել պաշտոնյաների «սև ցուցակներից» և հայտարարել է, որ պատրաստ է համարժեք քայլի: Այդ մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը: «Մենք ոչինչ չենք ակնկալում մեր եվրոպացի գործընկերներից: Միակ բանը, որ մենք ուզում ենք, որ նրանք դուրս գան պատժամիջոցների այդ անիմաստ ահագնացումից և գնան պատժամիջոցներից ու «սև ցուցակներից» հրաժարվելու ճանապարհով, ինչն, իր հերթին, թույլ կտա մեզ ևս հրաժարվել նմանատիպ ցուցակներից, հակադարձ պատժամիջոցների կիրառումից»,-ասել է նա: Ըստ Մեշկովի, ԵՄ կորուստները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից արդեն այս տարի կարող են հասնել մոտ 40 մլրդ եվրոյի, հաջորդ տարի այդ թիվը կարող է աճել ևս 10 մլրդ եվրոյով: Ռուսական կորուստները, հավանաբար, համադրելի են այս թվերի հետ: Մեշկովը նշել է, որ ապրանքաշրջանառության անկումը Ռուսաստանի և Եվրամիության միջև 2014-ի 9 ամսում, առանձին գնահատականներով, կկազմի 2-3 տոկոս, իսկ որոշ երկրների դեպքում այդ թվերն արդեն տասնյակ տոկոսների են հասնում: Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը Ռուսաստանին միացնելու ու Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,3 տոկոս աճ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |