Մեսխեթցի թուրքերը Ջավախք են ժամանել «բացառապես որպես զբոսաշրջիկներ»

PanARMENIAN.Net - Մոտ 40 մեսխեթցի թուրք է ժամանել Ջավախք, որոնք այցելել են Ախալքալաքի շրջանի Խավեթ, Դավնի գյուղեր, որտեղ ժամանակին ապրել են իրենց նախնիները: Թուրքերը տեղացի հայերի հետ զրույց ունենալիս նշել են, որ իրենց այցելության նպատակը միայն տուրիստական է, եւ այս տարածքներում վերաբնակվելու մտադրություն չունեն, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ 1944 թվականին աքսորված մեսխեթցի թուրքերի բնակավայրերի բացարձակ մեծամասնությունը գնտվել է այսօր գերազանցապես վրացիներով վերաբնակեցված Ասպինձայի եւ Ադիգենի շրջաններում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---