Ճապոնիայի վարչապետը մտադիր է խաղաղ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ![]() 1 դեկտեմբերի 2014 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հյուսիսային Հոկայդո կղզու Նեմուրո քաղաքի ղեկավար Սյունսկե Խասեգավայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտադիր է ամեն գնով հասնել Ռուսաստանի հետ տարածքային խնդրի հանգուցալուծմանը և խաղաղ պայմանագիր կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերաբերյալ: «Ես կլուծեմ հյուսիսային տարածքների խնդիրն ու խաղաղ պայմանագիր կկնքեմ: Որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ ես ցանկանում եմ հասնել դրան ամեն գնով»,-հայտարարել է Աբեն, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ճապոնական ԶԼՄ-ների վրա հղումով: Ճապոնիան ու Ռուսաստանը խաղաղ պայմանագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին տարածքային վեճի պատճառով. Տոկիոն հավակնում է Շիկոտան, Իտուրուպ, Կունաշիր և Հաբոմայ կղզիների վրա, որոնք անցան ԽՍՀՄ-ին պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո: Ռուսաստանն այդ կղզիները համարում է իր անբաժան մասը: Ըստ Ճապոնիայի վարչապետի, խաղաղ պայմանագրի կնքումը «ճապոնացի ժողովրդի վաղեմի երազանքն է», սակայն լուծումը բաժին ընկավ «հետպատերազմյան սերնդին», գրում է ՌԲԿ-ն: 2013-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագիր կնքել հնարավորության մասին: Ըստ նրա, տնտեսական գործակցությունը երկրների միջև «պայմաններ է ստեղծում ոչ միայն երազելու, այլ նաև գործնականում խաղաղ պայմանագրի վրա աշխատելու համար»: Photo: RIA ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |