Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջին հերթին Թուրքիայի ներքին խնդիրն է26 հունիսի 2006 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը միշտ պատրաստ է երկխոսության իր հարեւանների հետ: Այդ մասին, պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի ընթերցողների հարցերին, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, դա վերաբերում է ե'ւ Ադրբեջանին, ե'ւ Թուրքիային: Միեւնույն ժամանակ, Տ.Թորոսյանը նշել է, որ «անհնար է ինչ-որ խնդիրներ լուծել այն պայմաններում, որոնք ստեղծվում են Ադրբեջանում եւ Թուրքիայում, որտեղ արմատավորվում է ատելությունը հայ ժողովրդի հանդեպ»: «Վերջին վկայությունը այդ երկրի համար ամոթաբեր Ամենայն Հայոց կաթողիկոսի ընդունելությունն է Ստամբուլում»,-ընդգծել է ՀՀ ԱԺ խոսնակը: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հարցին, ապա Տ.Թորոսյանը նշել է, որ «տարօրինակ կլիներ, եթե մենք կասկածի տակ դնեինք Ցեղասպանության փաստը եւ սկսեինք թուրքերի հետ քնննարկել եղել դա թե չի եղել»: «Իրենց հետ մենք այլ հարց պետք է քննարկենք` ինչպես առաջ շարժվել: Ցավոք, Թուրքիան իր մեջ ուժ չի գտնում ճանաչելու համար կատարված սխալները եւ հանցագործությունները: Այդպիսով, դա, առաջին հերթին, Թուրքիայի եւ նրա ժողովրդի ներքին խնդիրն է: Հայոց ցեղասպանության փաստը չի կարող քննարկման առարկա լինել»,-հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը: Ավելին, հավելել է նա, աստիճանաբար մյուս ժողովրդները գիտակցում են, որ ցեղասպանությունը դա հանցագործություն է մարդկության դեմ եւ պետք է ճանաչել այդ փաստը, խուսափելու համար դրա կրկնությունից: «Դրա վկայությունն է Ցեղասպանության ճանաչումը շատ եվրոպական երկրների խորհրդարանների կողմից»,-նշել է Տ.Թորոսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |