Սանկտ Պետերբուրգում ներկայացվել է «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» գիրքը 1 դեկտեմբերի 2014 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Մեծ հայրենական պատերազմի 70-ամյակին ընդառաջ Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցուն կից գործող «Վերնատուն» Հայ-ռուսական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել երկու նոր հրատարակությունների՝ «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» և «Հետախույզի ճակատագիրը» գրքերի շնորհանդեսը: Ըստ Սանկտ Պետերբուրգում լույս տեսնող հայկական «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանի, «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» գիրքը Լենինգրադի ազատագրման համար մարտնչած հայ զինվորականների մասին փաստագրական պատմություն է: «Այն իրականություն դարձավ նրանց երեխաների ու թոռների ի սրտե շնորհակալություն հայտնելու ցանկության շնորհիվ, շնորհակալություն հայտնելու նրանց, ով սուրբ է մեզ համար: Նախապատրաստական շրջանում ենթադրվում էր ընդգրկել միայն Լենինգրադյան ռազմաճակատում զոհված հայերի անունները: Սակայն, ինչպե՞ս վարվել վերապրածների հետ: Մի՞թե ազատագրող զինվորին անմահանալու համար անպայման զոհվել էր հարկավոր: Ուստի որոշվեց հավաքել զոհված և մահից խուսափած հայ զինվորների առավելագույն թվով կենսագրություններ»,-ասաց Մերուժանյանը, հայտնում է Ռոսբալտը: «Հետախույզի ճակատագիրը» գրքի նոր, ընդլայնված խմբագրության հեղինակը 1968-1975 թթ. Լենինգրադի զինվորական շրջանի հետախուզության պետ, այժմ պաշտոնաթող գեներալ-մայոր, 95-ամյա Միխայիլ Բերեզկինն է: 9 մարտական շքանշանների արժանացած զինվորականը պատմում է Մեծ հայրենականի քիչ հայտնի դրվագների, ԽՍՀՄ և Արևմուտքի երկրների դիմակայության մասին սառը պատերազմի տարիներին, հայտնի մարդկանց հետ հանդիպումների մասին: Գրքի առաջին հրատարակությունն իսկական սենսացիա առաջացրեց: Նա աշխատել է գրքի վրա շուրջ 20 տարի: Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվեց տեսանյութ Բերեզկինի ողջույնի խոսքով, որը չէր կարողացել ներկա գտնվել առողջական վիճակից ելնելով, և կարճամետրաժ ֆիլմ հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանի մասին: Ֆիլմում ներկայացված են նրա կառուցած 12 հուշարձանները, նվիրված Մեծ հայրենականի ժառանգության պահպանմանը: «Հայերը Լենինգրադի ճակատամարտում» կենսագրական տեղեկատուն եզակի նյութեր է ներկայացնում Լենինգրադի պաշտպանության ու ապաշրջափակման մասնակից հայ զինվորների մասին, արխիվային նյութերի և վերջին տարիներին որոնողական խմբերի աշխատանքների արդյունքների հիման վրա: Գրքում ներկայացված կենսագրությունները եզակի են՝ պարտիզանական միավորման անվեհեր հրամանատարից մինչև ռմբակոծությունների տակ վիրահատող կին վիրաբույժը, առաջին իսկ օրերին գերեվարված շարքայինից մինչև իրեն փայլուն դրսևորած գեներալը և այլն: Լենինգրադի 100 հազար հայ պաշտպաններից 20 հազարը չդարձան տուն: Այս հատորում ընդգրկված է 3000 կենսագրություն: Գրքի վրա աշխատել է նաև «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |