ԱՄՆ-ն ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն լրջորեն է դիտարկում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի վարիչ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստայնը: Նրա խոսքերով, այդ հարցը հիմնականներից մեկն է հայ-թուրքական խորհրդակցությունների ցանկում: «Աշխարհաքաղաքական տեսակետից ԱՄՆ-ի համար շահավետ է հարաբերությունների նորմալացումը երկու երկրների միջեւ: Ես կարծում եմ, որ այդ նորմալացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար»,-նշել է նա:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---