Ճիշտ չի լինի հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր վերջին հայտարարությամբ, հավանաբար, ցանկանում էր ասել, որ լավատեղյակ է հարցին եւ տիրապետում է տեղեկատվությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՅԴ «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ճիշտ չի լինի հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Երբ որ Թուրքիան բացի սահմանը Հայաստանի հետ, Ադրբեջանն անմիջապես ստիպված կլինի համաձայնության գալ հայկական կողմի հետ ղարաբաղյան հարցի շուրջ: Իսկ Թուրքիայի դիրքորոշումը հակառակն է` նա չի պատրաստվում բացել սահմանը մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,-հայտարարել է Կիրո Մանոյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---