Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին օրինագիծը![]() 2 դեկտեմբերի 2014 - 16:30 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այդ մասին ասված է ստորին պալատի տվյալների բազայում: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի ավելացնի ՌԴ դաշնային բյուջեի ծախսերը, ասվում է օրինագծի ֆինանսատնտեսական հիմնավորման մեջ, հայտնում է «Ինտերֆաքս-Արևմուտքը»: ԵՏՄ-ն կգործի 2015-ի հունվարի 1-ից: Ըստ պայմանագրի, մասնակից երկրների տարածքում ենթադրվում է ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացում: Ինչպես ավելի վաղ ասվել էր, Պուտինը հույս էր հայտնել, որ մինչև տարվերեջ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին: «Ըստ իս, Հայաստանը պատրաստ է հավասարազոր պայմաններով աշխատել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ԵՏՄ կազմում»,-ասաց նա: Ըստ նրա, համեմատաբար սեղմ ժամկետում 2013-ի աշնանից սկսած հայ գործընկերները «համաձայնեցրել են տնտեսական չափանիշները ընդհանուր չափանիշների հետ, համահունչ դարձնելով ազգային օրենսդրությունը ինտեգրացիոն միավորման նորմերին»: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ: «Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության: ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |