Դրամն արժեզրկվում է. Փոխանակման կետերում փոխարժեքը հասել է $1-ի դիմաց 450–470 դրամի![]() 2 դեկտեմբերի 2014 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 2-ին հասել է 1 դոլարի դիմաց 450–470 դրամի։ Միաժամանակ մեկ օր առաջ արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 435,26 դրամ։ Armbanks.am-ը գրում է, որ դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ ԿԲ–ն դրամի արժեզրկումն անվանեց փոխարժեքի շտկում, որը պայմանավորված է ազգային արտահանման մրցունակության բարձրացման և արտարժույթի պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։ Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ Հայաստանում արտարժույթի փոխարժեքը չի հասնի 1 դոլարի դիմաց 500 դրամի և կտատանվի 450–460 դրամի սահմանում` տատանումները բացատրելով ռուսական արժութայում շուկայում ստեղծված իրավիճակով։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել` նշելով, որ վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղիունեցած զարգացումները, այդ թվում արտարժութային շուկաների մեծ տատանումները,նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը և փոխարժեքի տատանողականության աճին: Կենտրոնական բանկը գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ և հաստատում իր պատրաստակամությունը կայունացնել շուկայում իրավիճակն իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: «Կենտրոնական բանկն այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր և ակնկալվող օգուտիփոխարեն կարող են հանգեցնել զգալի վնասների»,- նշվում է հայտարարության մեջ: Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան: Հավելենք, որ դեկտեմբերի 2-ի ժամը 17:00-ի տվյալով ԿԲ-ն 1 ԱՄՆ դոլարի դիմաց սահմանել է 442.33 դրամ: Ըստ Մոսկվայի միջբանկային արժութային բորսայի տվյալների, դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 11:27-ի դրությամբ կազմել է 50.87 ռուբլի, եվրոյի փոխարժեքը՝ 63,32 ռուբլի: Երկարժութային զամբյուղի արժեքը կազմում է 56.8 ռուբլի: Ռուբլու փոխարժեքի անկումը բացասաբար է անդրադառնում նաև Հայաստանի տնտեսության վրա, առաջին հերթին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա: Ռուսաստանից դրամական փոխանցումների նվազման միտումը գրանցվում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ։ Այսպես` Հայաստան կատարված ռուսական փոխանցումների ներհոսքը հունիսին նվազել է 4,6 տոկոսով, հուլիսին` 6,6 տոկոսով, իսկ օգոստոսին` 7,7 տոկոսով, սեպտեմբերին` 7 տոկոսով, հոկտեմբերին անկումը կազմել է 19 տոկոս։ 10 ամսում Հայաստան է փոխանցվել 1,484 մլրդ դոլար 2013-ի նույն ժամանակահտվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց՝ անկումը 1,9 տոկոս: Ռուսաստանից Հայաստան 2013-ի հունվար-հոկտեմբերին փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց (անկումը կազմել է 4,5 տոկոս): Որպես հետևանք, կտրուկ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը՝ նոյեմբերի 24-ին դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչև 435 դրամ: Հայկական արժույթի փոխարժեքը նվազեց միանգամից 16,6 կետով կամ գրեթե 4 տոկոսով: Նոյեմբերի 1-ին դրամի փոխարժեքը 411,26 դոլար էր: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |