ՀՀ ամենաընդարձակ բջջային ցանցը շարունակում է ընդլայնվել 3 դեկտեմբերի 2014 - 17:24 AMT PanARMENIAN.Net - 2014-ի ընթացքում ևս ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակել է իրականացնել ծածկույթի ընդլայնման և ցանցի վերազինման աշխատանքներ Հայաստանի ամբողջ տարածքում՝ իր ընդարձակև հզորցանցի թողունակությունն էլ ավելի բարձրացնել ուուղղությամբ: Աշխատանքներն իրականացվել են Երևանում, մարզերի քաղաքներում և գյուղական համայնքներում, ինչպես նաև հանրապետական նշանակության և այլ ավտոճանապարհներին հարող տարածքներում՝ տվյալների փոխանցման ավելի բարձր արագություն և ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ ապահովելու նպատակով: Ընկերության երկարաժամկետ ծրագիրն է բավարարել առաջիկա տարիներին ծառայությունների սպառմանակնկալվող աճի պահանջները: Ցանցի վերազինումը թույլ կտաշարունակել ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ներդրումը՝ բնակչությանն ավելի արդիական և նորարարական ծառայություններ մատուցելու նպատակով: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական անձնակազմնավարտեց Ձորաղբյուր գյուղում (Երևանի մոտ)հիմնական կայանի տեղադրման և անհրաժեշտսարքավորումներովհամալրման աշխատանքները: Նոր հիմնական կայանը կապահովի ավելի հզոր ծածկույթ, ձայնային ծառայությունների ավելի բարձր որակ և առավել մեծ արագություն՝ ինտերնետային/սոցիալական ցանցերից օգտվելիս: «Ոչինչ այնքան պատվաբեր և պարտավորեցնող չէ, որքան վստահությունը: Յուրաքանչյուր բաժանորդի հանդեպ հոգածությունը հիմնարար արժեք է մեզ համար: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք ազատ ընտրության իրավունքը: Հայաստանի բնակչության մեծամասնությունն ընտրել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որովհետև ընկերությունն ապացուցել է նորարարության առաջատարի իր կոչումը՝մատուցելով վստահելի ու որակյալ ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ, և ամենակարևորը՝ ապահովելով Հայաստանում ամենաընդարձակ 2G/3G և 4G ցանցերը: Բացի այդ,ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջատար է հանրապետության հեռավոր մի շարք տարածքներում ծածկույթի ապահովման հարցում՝ հանդիսանալով այդ տարածքներում բջջային կապի ծառայություններ տրամադրող միակ օպերատորը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մեկական 2G և 3G կայան է տեղադրվել Ախուրյան գյուղում (Շիրակի մարզ), Սարուխան գյուղում (Գեղարքունիքի մարզ), Արմավիր քաղաքում (Արմավիրի մարզ), Վերին Գոշ գյուղում և Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում (Տավուշի մարզ), Ուրցաձոր գյուղում (Արարատի մարզ), Վայք-Սարավան մայրուղու հարևանությամբ (Վայոց ձորի մարզ), Եղվարդում (Կոտայքի մարզ), Երևան-Սևան մայրուղու 10,5 կմ-ի վրա, Երևան-Աբովյան մայրուղու հարևանությամբ (Կոտայքի մարզ), Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում (Կոտայքի մարզ), Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում(Սյունիքի մարզ), Կոռնիձոր և Նորավան գյուղերում (Սյունիքի մարզ): Բացի այդ, 2G/3G ևս 9 կայան է տեղադրվել Երևանում (Աճառյան փողոց, Տիգրան Մեծ պողոտա, Ռուբինյանց փողոց, Թբիլիսյան խճուղի՝ Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ի հարևանությամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի տարածքում, «Վահագնի» թաղամասում, Նորք-Մարաշ վարչական շրջանի տարածքում: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |