Տուրիստական Սոչին հուսով է, որ կհետաքրքրի աշխարհասփյուռ հայությանը 4 դեկտեմբերի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Սոչին որպես զբոսաշրջային ուղղություն պահանջված կլինի աշխարհասփյուռ հայության շրջանում: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախագահ Հրաչ Մակեյանը հյուրանոցային ոլորտի մի խումբ մասնագետների հետ Երևան կատարած այցից հետո, հայտնում է Յուգա.ռու-ն: Օլիմպիական մայրաքաղաքի հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչները քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ այցելել էին Հայաստան ներկայացնելու համար Սոչիի ռեկրեացիոն հնարավորությունները: Ըստ մասնակիցների, հանգստավայրի ներուժը բարձր են գնահատել Հայաստանի զբոսաշրջային գործակալություններում: Արդեն Սոչիի պատվիրակության այցելության ժամանակ սկսվեց հյուրանոցների ամրագրումը: Ինչպես նշում են մասնակիցներն, ամրագրման գործընթացը գրեթե ամենօրյա է դարձել: Սոչիում կարծում են, որ, քանի որ Հայաստանը 2015-ի հունվարի 1-ից անդամակցելու է ԵՏՄ-ին, ՀՀ քաղաքացիներին ավելի հեշտ կլինի մեկնել ռուսաստանյան այդ հանգստավայր: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են փոխադարձ հաշվարկներն իրականացնել ռուբլիով և դրամով: «Բոլորին է հուզում դոլարի և եվրոյի փոխարժեքը: Կարծես թե մեզ հաջողվեց լուծել այդ խնդիրը: Մենք մեր հաշվարկներում որոշեցինք անցնել ռուբլու և դրամի»,-ասաց Սոչիում Երևանի ԱԱՊ պաշտոնական ներկայացուցիչ Նադեժդա Ստուպակը: Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախագահը վստահ է, որ Սոչիի հանդեպ հետաքրքրություն կդրսևորի նաև աշխարհով մեկ սփռված 7-միլիոնանոց հայկական սփյուռքը: Արդեն իսկ ընտանեկան հանդիպումների համար Եվրոպայի և ԱՄՆ շատ հայեր ընտրում են Սոչին: «Հայերը պետք է Սոչի գան…Նրանք պատրաստ են սատարել, հանգստացողների ուղարկել, էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղեն մատակարարել հանգստյան տներին ու հյուրանոցներին»,-ասել է Մակեյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |