Արդյո՞ք Ղարաբաղի հրդեհները ադրբեջանցիների կողմից իրականացված հրկիզման արդյունք չեն27 հունիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամները ենթակոմիտեներում տարածել են փաստաթղթեր, ֆոտո եւ վիդեոնյութեր` կապված Ադրբեջանին սահմանակից ԼՂՀ-ի անվտանգության շրջանի հրդեհների հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, նման քայլը Ադրբեջանի կողմից կանխատեսվում էր: «Ես դեռ Երեւանում գիտեի, որ այդ կարգի նյութերը կտարածվեն եւ այդ հարցի շուրջ զրուցել եմ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Լավ կլիներ, եթե ԼՂՀ պաշտոնատար անձինք ելույթ ունենային հրդեհների կապակցությամբ, քանի որ մամուլում լուրեր են պտտվում հրկիզվող փամփուշտների վերաբերյալ, որոնցով ադրբեջանցիները այրում են չոր խոտը»,- նշել է Թորոսյանը:ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության ու պրոպագանդայի բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանի խոսքերով, այդ լուրերի հաստատման համար ապացուցյներ չկան: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունում գրանցված չեն խոտի կամ անտառների դիտավորյալ հրկիզման դեպքեր»,- ասել է նա: Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ստորագրահավաք է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների շրջանում` հրդեհների կապակցությամբ: Ադրբեջանական կողմի ստեղծած փաստաթղթի տակ ստորագրել են Լեհաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Կանադան եւ այլ երկրներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |