Կադիրովը հայտարարել է Գռոզնիում հատուկ գործողության ավարտի մասին![]() 4 դեկտեմբերի 2014 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հակաահաբեկչական գործողությունը Գռոզնիում ավարտվել է, հայտնի է ոչնչացված 9 գրոհայինների մասին: «Հատուկ գործողությունն ավարտված է, առկա են ինը գրոհայինների դիակներ, ուժային կառույցների աշխատակիցները շարունակում են որոնումները»,-մեջբերում է Կադիրովին «Կոմերսանտը»: Ըստ նրա, արդեն կարելի է ավարտված համարել հակաահաբեկչական գործողությունը: «Շայտաններն իրենց վերջին ուժը ցույց տվեցին»,-ասել է նա: Ըստ հրապարակված տվյալների, գիշերային հարձակման և դրան հաջորդած մարտի ժամանակ 10 ուժային է զոհվել, սպանվել է 11 ահաբեկիչ: Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Գռոզնիում զինված մարդիկ գրավեցին Մամուլի տունը մինչ այդ հարձակում գործելով ճանապարհապարեկային ծառայության հենակետի վրա, քաղաքի կենտրոնում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ, երբ ուժայինները սկսեցին գործողությունը, գրավված շենքում պայթյուն լսվեց, հրդեհ բռնկվեց: Ենթադրվում է, որ գրոհայինների ևս մեկ խումբ պատսպարվել է դպրոցներից մեկում, որը նույնպես հարկ եղավ գրոհով ազատել: Օրվա ընթացքում փոխհրաձգություն է եղել նաև Գռոզնիի «Բերկատ» կենտրոնական շուկայի տարածքում, ինչպես նաև հարևանությամբ գտնվող փողոցում: Ըստ ԶԼՄ-ների, քաղաքում հակասական լուրեր են տարածվում գրոհայինների քանակի մասին: Եթե շարքային ուժայինները հայտնում էին մոտ 100 գրոհայինի մասին, ապա պաշտոնական ներկայացուցիչները համարում են, որ հարձակման մասնակիցները 10-12-ն էին, գրում է «Կավկազսկայա պոլիտիկան»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |