Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ-ն կբանակցի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման շուրջ![]() 5 դեկտեմբերի 2014 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 4-5-ը շվեյցարական Բազելում անցնող ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպման ժամանակ ընդհանուր քննարկումներ են անցկացվել ղարաբաղյան կարգավորման և այդ ուղղությամբ համանախագահների հաջորդ տարվա ծրագրերի ու առաջարկների վերաբերյալ: Մինչդեռ, ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ համանախագահների հետ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում էին ոչ միայն շփման գծում ուղղաթիռի խոցման ու լարվածության հարցերը, այլ նաև հակամարտության կարգավորմանն առնչվող խնդիրները: «Այժմ շատ կարևոր է միավորել կողմերին երկխոսության համար և զարգացնել այն»: «Ուղղաթիռի հետ կապված միջադեպն ողբերգական կարող է համարվել երկու կողմերի համար: Մենք աշխատում ենք կանխել նման միջադեպերն ու շարունակել երկխոսությունը: Պարբերաբար լարվածություն առաջացնող իրադարձություններ են տեղի ունենում և դա վնասում է բանակցային գործընթացին: Մենք կոչ ենք անում երկու կողմերին զուսպ լինել ու կենտրոնանալ կարգավորման գործընթացի վրա»,-ասել է նա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջիկայում նախատեսվում է նախագահների հանդիպում՝ դիվանագետն ասել է, որ իրազեկված չէ նման հանդիպման մասին: «Սակայն այդպիսի հանդիպում հնարավոր է: Մենք կբանակցենք այդ ուղղությամբ: Եթե նախագահները որոշում կայացնեն հանդիպման մասին, մենք պատրաստ ենք աջակցել նրանց»: Ավելի վաղ Բազելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հադիպում է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ: Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող` Արցախի ՊԲ ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։ Հանդիպմանը շարունակել են քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքեր գործադրել՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտմամբ խոցել էր ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Նոյեմբերի 22-ին պարզվել էր, որ ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել էին ուղղաթիռի անձնակազմից դիերն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը Վաշինգտոն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Ինչպես հայտնում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը, Ուորլիքի հետ Ղուլյանի հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: Ուորլիքի հանդիպումը Ղուլյանի հետ, ինչպես և սպասելի էր, խիստ բացասական արձագանք ստացավ Բաքվում: Ինքը Ուորլիքն այսպես մեկնաբանեց իր հանդիպումը Ղուլյանի հետ. «Ես, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կարևոր եմ համարում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման նպատակով: Մենք քննարկեցինք լարվածության նվազեցման կարևորությունը, որն առաջացել է նոյեմբերի 12-ին զորքերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, և կարևորել ենք նաև բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,-ասել է Ուորլիքը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |