Պուտին. ԵՏՄ սկզբունքներից մեկը կլինի անդամների պետական ինքնիշխանության պահպանումը![]() 5 դեկտեմբերի 2014 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հիմնարար սկզբունքները կլինեն իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր նպատակն է որքան հնարավոր է շատ իրավահավասար գործընկերներ ունենալ ինչպես Արևմուտքում, այնպես էլ Արևելքում: Կընդլայնենք մեր ներկայությունն այն տարածաշրջաններում, որտեղ աճում են ինտեգրացիոն գործընթացները, որտեղ տարանջատում են քաղաքականությունն ու տնտեսությունը, հանում են առևտրի, տեխնոլոգիաների ու ներդրումների փոխանակման, մարդկանց ազատ տեղաշարժի խոչընդոտները: Մենք մտադիր չենք կասցենել մեր հարաբերությունները Եվրոպայի ու Ամերիկայի հետ, կվերականգնենք ու կընդլայնենք մեր ավանդական կապերը Հարավային Ամերիկայի հետ: Կշարունակենք գործակցությունն Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի երկրների հետ»,-ասել է նա: Ըստ Պուտինի, լավ են հայտնի գլոբալ տնտեսական զարգացման առաջատարները, որոնց թվում քիչ չեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերները: «2015-ի հունվարի 1-ից լիարժեք կսկսի գործել Եվրասիական տնտեսական միությունը: Որո՞նք են նրա հիմնարար սկզբունքները: Առաջին հերթին, իրավահավասարությունը, պրագմատիզմն ու փոխադարձ հարգանքը, ինչպես նաև անդամների ազգային ինքնատիպության ու պետական ինքնիշխանության պահպանումը: Վստահ եմ, որ սերտ կոոպերացիան հզոր ազդակ կհանդիսանա ԵՏՄ բոլոր մասնակիցների զարգացման համար»,-ասվում է Կրեմլի կայքում զետեղված Պուտինի ուղերձում: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ նախարարությունը նամակ է հղել Եվրահանձնաժողովին, առաջարկելով նոր երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև էկոնոմիկայի և գործարար գործակցության վերաբերյալ: «Մենք պետք է ինտեգրացիոն ապագա որոնենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության միջև: Ահա հիմա ձևովորվել է Եվրոպական ընկերակցության նոր հանձնաժողովը, մենք հուսով ենք, որ մեր երկխոսությունը կակտիվանա, մենք մեր եվրոպացի գործընկերների համար կազմել ենք օրակարգի մեր տեսլականը: Ես համապատասխան նամակ եմ հղել Եվրահանձնաժողովին»,-ասել է նախարարը: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է միասնական տարածքի ձևավորման մասին առանց բաժանարար գծերի, ձեռներեցության զարգացման մասին, Ռուսաստան-ԵՄ երկխոսության վերսկսման, ինչպես նաև «Գործընկերություն արդիականացման համար» նախագծի շրջանակում գործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ի պատասխան ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է ԵՏՄ հետ երկխոսության: Հղումներ թեմայով. ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |