Եվրոպական հանձնաժողովը կարող է հեռանալ Բրյուսելից. Դեռ չի ասվում, թե ուր

Եվրոպական հանձնաժողովը կարող է հեռանալ Բրյուսելից. Դեռ չի ասվում, թե ուր

PanARMENIAN.Net - Բելգիական Le Soir օրաթերթի ինտերնետ կայքը հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հեռանալ Բրյուսելի տարածքից:

Ըստ թերթի, Եվրահանձնաժողովը կարող է նստավայրը փոխել և տեղակայվել Բելգիայի մայրաքաղաքից ու մոտակա շրջաններից դուրս:

Թերթը չի մանրամասնում հանգամանքները, որոնց մասին ավելի ուշ հայտնի կդառնա:

Հրապարակումից պարզ չէ, թե խոսքը գնում է Բրյուսելում մի քանի տասնյակ շենքերն ազատելու մասին, որտեղ գործում են Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունները, թե հարցը Եվրահանձնաժողովի կենտրոնակայանը տեղափոխելու մասին է, գրում է «Ինտերֆաքսը»:

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է: Այն իրականացնում է ԵՄ ընդհանուր ներկայացուցչությունը եւ շահերի պաշտպանությունը: Այն նախագծում է եվրոպական նոր օրենքներ, իրականացնում է ԵՄ առօրյա քաղաքականությունը եւ տնօրինում է ԵՄ ֆինանսական միջոցները: Հանձնաժողովը նաեւ հետեւում է ԵՄ օրենքների եւ պայմանագրերի կատարմանը:

Եվրոպական հանձնաժողովը գործում է ազգային կառավարություններից անկախ: Հանձնաժողովի գործառույթը Եվրոպական Միության շահերն ամբողջությամբ ներկայացնելն ու դրանց օժանդակելն է: Որպես ԵՄ գործադիր մարմին` Հանձնաժողովը պատասխանատու է ԵՄ բյուջեն կառավարելու և իրականացնելու համար: Փաստացի ծախսերի մեծ մասը կատարում են պետական ու տեղական կառավարման մարմինները, բայց Հանձնաժողովը պարտավոր է հետևել այդ գործին` Վերահսկիչ պալատի աչալուրջ հսկողության ներքո:

Ինչպես և Խորհրդարանն ու Խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը նույնպես ստեղծվել է 1950-ականներին` ԵՄ հիմնադիր համաձայնագրերով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---