Լուկաշին համայնքը ջրամատակարարման նոր համակարգ կունենա. Ծրագիրն արդեն 70%-ով իրականացվել է 5 դեկտեմբերի 2014 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում ջրի խնդիր է եղել դեռևս խորհրդային տարիներին: Մոտ 2600 բնակիչ ունեցող գյուղի որոշ թաղամասերի առհասարակ ջուր չի մատակարարվել, իսկ զգալի մասում գործել է մատակարարման երկժամյա գրաֆիկ: Տարիներ շարունակ շահագործված թուջե խողովակները ենթարկվել են կոռոզիայի, ջարդվել և վաղուց դուրս են եկել շարքից: Լուկաշինցիները տարիներ առաջ գտել են ջրի ցածր ճնշումը կարգավորելու ժամանակավոր լուծում, որը, սակայն, արդյունավետության տեսանկյունից իրեն չի արդարացրել: Հանրապետության 4 համայնքում ջրի կորուստները կանխելու, մատակարարման արդյունավետությունը բարձրացնելու և կենցաղավարության տարրական պայմաններ ապահովելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գարնանը համաձայնագիր են ստորագրել: Լուկաշինում ամռանն սկսված ջրամատակարարման ծրագիրը մեծ թափ է առել: Բացի 4,2 կմ երկարություն ունեցող մայր ջրագծից, այս համայնքում կառուցվող ջրամատակարարման ներքին ցանցի երկարությունը կազմելու է մոտ 12,2 կմ: Նախալեռնային այս շրջանում իրականացվող աշխատանքները մեծ համբերություն և ջանասիրություն են պահանջում: Ծրագրի շուրջ համագործակցող կողմերն ու գյուղացիները, սակայն, չեն հուսահատվում: Նոր ջրատարի անցկացման ժամանակակից, գրեթե կորուստ չտվող պոլիէթիլենային խողովակների տեղադրման, ջրաչափական ենթակառուցվածքի ներդրման միջոցով նրանք ձգտում են ցանկալի արդյունք ստանալ: Իրականացվող վերականգնման աշխատանքների արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման գրաֆիկի բարելավում (օրական 2 ժամից մինչև շուրջօրյա), խմելու ջրի անվտանգության բարձրացում, ցանցում վթարների թվի կրճատում, ինչպես նաև ջրի և էներգիայի խնայողություն: Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը տեղեկացնում է, որ ծրագիրն արդեն 70%-ով իրականացվել է: Առաջիկայում կտեղադրվեն ջրաչափեր, ջրաչափական ժամանակակից դիտահորեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ և լուկաշինցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրից ընդհանուր առմամբ օգտվելու է 4 համայնքի ավելի քան 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 միլիոն դրամ: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |