ԵԽԽՎ. Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության հետ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից 1480 զեկույցի կետերի կատարման բանաձեւի (Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստի ժամանակ) բուռն քննարկումները քիչ էին տարբերվում նախկիններից: Զեկուցողներ Խեկելն ու Գրոսը, ներկայացնելով իրենց զեկույցը, նորից նշեցին, որ պաշտոնական Բաքուն անուշադրության է մատնում ԵԽ առջեւ իր պարտավորությունները, երկրի իշխանությունները չեն ցանկանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնել եւ ապահովել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:



Գրոսը, մասնավորապես նշեց, որ երկրի իշխանություններն անընդհատ փորձում են արդարացնել ժողովրդավարության ոլորտում առկա խնդիրները` գաղթականների առակայությամբ եւ պատերազմի հետեւանքներով: Նրանք նաեւ կարծում են, որ կարող են անուշադրության մատնել օրենքներն ու միջազգային հանրության կարծիքը, եթե նավթ ունեն: Հենց դրանով է բացատրվում այն, որ իշխանությունները կեղծել են 2005 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ նամանտիպ ընտրություններ երկրորդ անգամ անցացրեցին 2006 թվականի մայիսին:



Քննարկումների ընթացքում մի շարք խորհրդարանականներ Արեւելյան Եվրոպայից եւ Թուրքիայից հանդես են եկել Ադրբեջանի պաշտպանությամբ եւ առաջարկել են ընդունել ադրբեջանական պատվիրակության անդամների մանդատները:



Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության անդամներին, ապա նրանց ելույթներն առանձնանում էին տաքարյունությամբ եւ փաստարկների բացակայությամբ: Այդ ելույթները հանգում էին նրան, որ Եվրոպայի Խորհուրդը պետք է հասկանա. Ադրբեջանը երիտասարդ պետություն է եւ պետք է նրան օգնել, այլ ոչ թե քննադատել: Միեւնույն ժամանակ, պատվիրակության անդամները քննադատում էին Խեկելին եւ Գրոսին Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար: Ձայների մեծամասնությամբ պատգամավորները ընդունեցին բանաձեւը եւ Խեկելի եւ Գրոսի զեկույցի հանձնարարականները, որոնց իմաստը կայանում է նրանում, որ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ժողովրդավարության եւ հիմնարար ազատությունների հետ: Դա վերաբերում է ընտրություններին, ձայնի ազատությանը, ժողովների ազատությանը եւ այլն բնագավառներին: 2007 թվականի գարնանը ԵԽԽՎ-ն նորից կվերադառնա Ադրբեջանի կողմից իր բոլոր պարտավորությունների կատարման հարցին: Մինչ այդ ԵԽԽՎ-ն կշարունասկի երկրի բոլոր ոլորտների մոնիթորինգը, հայտնում է Turan-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---