Գռոզնիում հակաահաբեկչական գործողությունն ավարտված է. Վերջին տվյալով 14 ուժային է զոհվել![]() 5 դեկտեմբերի 2014 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Վերջին տվյալնելով Գռոզնիում հակաահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 14 ոստիկան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը ՌԴ ՆԳՆ-ին հղումով: «Գռոզնիում հակաահաբեկչական գործողության արդյունքում զոհվել է 14 ոստիկան, նրանք, հավանաբար, կներկայացվեն պետական պարգևների»,- ասել են մամուլի կենտրոնում: Դեկտեմբերի 5-ին նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որը վարում էր ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը: Իր ելույթը նա սկսեց առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը: Ավելի վաղ հայտարարվել էր ուժային կառույցների աշխատակիցներից 10-ի մահվան և 28 վիրավորների մասին: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ նրանց ընտանիքներին կհատկացվի 1-ական մլն ռուբլի: Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտարարել էր հակաահաբեկչական գործողության ավարտի մասին: «Հատուկ գործողությունն ավարտված է, առկա են ինը գրոհայինների դիակներ, ուժային կառույցների աշխատակիցները շարունակում են որոնումները»,-մեջբերել էր Կադիրովի խոսքը «Կոմերսանտը»: Ըստ նրա, արդեն կարելի է ավարտված համարել հակաահաբեկչական գործողությունը: «Շայտաններն իրենց վերջին ուժը ցույց տվեցին»,- ասել է նա: Ըստ ճշտված տվյալների, գիշերային հարձակման և դրան հաջորդած մարտի ժամանակ սպանվել է 11 ահաբեկիչ: Դեկտեմբերի լույս 4-ի գիշերը Գռոզնիում զինված մարդիկ գրավեցին Մամուլի տունը մինչ այդ հարձակում գործելով ճանապարհապարեկային ծառայության հենակետի վրա, քաղաքի կենտրոնում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ավելի ուշ, երբ ուժայինները սկսեցին գործողությունը, գրավված շենքում պայթյուն լսվեց, հրդեհ բռնկվեց: Ենթադրվում է, որ գրոհայինների ևս մեկ խումբ պատսպարվել է դպրոցներից մեկում, որը նույնպես հարկ եղավ գրոհով ազատել: Օրվա ընթացքում փոխհրաձգություն է եղել նաև Գռոզնիի «Բերկատ» կենտրոնական շուկայի տարածքում, ինչպես նաև հարևանությամբ գտնվող փողոցում: Ըստ ԶԼՄ-ների, քաղաքում հակասական լուրեր են տարածվում գրոհայինների քանակի մասին: Եթե շարքային ուժայինները հայտնում էին մոտ 100 գրոհայինի մասին, ապա պաշտոնական ներկայացուցիչները համարում են, որ հարձակման մասնակիցները 10-12-ն էին, գրում է «Կավկազսկայա պոլիտիկան»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |