Նոր զարգացումներ Դինքի գործով. Սպանողը վկա է ներկայանում![]() 6 դեկտեմբերի 2014 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին պետ Ալի Ֆուաթ Յըլմազերը, որը որպես կասկածյալ է ներգրավված «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակում, հարցաքննվել է Ստամբուլի գլխավոր դատախազությունում: Թուրքական Today's Zaman-ը գրում է, որ հարցաքննության ժամանակ նա պնդել է, թե Դինքի սպանության օրերին ինքը գտնվել է գործուղման մեջ և վերջինիս անվտանգության պահպանության համար պատասխանատու է ոչ թե հետախուզության վարչությունը, այլ ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին պաշտոնյան կասկածվում է Դինքի սպանությունը կազմակերպվելու մասին նախապես տեղյակ լինելու հետ մեկտեղ կանխարգելիչ միջոցներ չձեռնարկելու և պաշտոնեական պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու մեջ: Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, այդ թվում նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահին, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Դինքին սպանող Օգյուն Սամաստը նամակ էր հղել դատական գործով դատախազ Յուսուֆ Հաքքըին` հայտնելով, թե ցանկանում է սպանության մասին մանրամասներ հայտնել: Haberturk-ին հղումով «Երկիրը» գրում է, որ Սամաստն այսօր Քանդըրա բանտից բերվել է Ստամբուլի արդարադատության պալատ: Ուշագրավ է այն, որ «նամակի հիման վրա» դատախազը թույլատրել է Սամաստին որպես «ականատես» ներկայանալ: Հրանտ Դինքին 2007թ.-ի հունվարի 19-ին, Ստամբուլում գտնվող խմբագրության գրասենյակի մոտ սպանել է, 17-ամյա Օգյուն Սամասթը: Վերջինս դատապարտվել է մոտ 22 տարվա ազատազրկման, ենթադրվում է, որ եղել է ահաբեկչական խմբավորման անդամ, քանի որ հանցագործության հետևում կանգնած անձինք այդպես էլ չեն բացահայտվել: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |