Սենատն առաջին փուլով հաստատել է ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածությունը. Հեֆերնին կփոխարինի Միլսը 6 դեկտեմբերի 2014 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի և Ադրբեջանում Ռոբերտ Սեքութայի թեկնածություններին։ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Միլսի թեկնածությունը ներկայացրել էր հուլիսի 10-ին։ Միլսը ներկայում Լիբանանում ԱՄՆ-ի փոխդեսպանն է։ Այս պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։ Նա իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 1988-ին՝ որպես հյուպատոսության աշխատակից Ֆրանսիայում ԱՄՆ-ի դեսպանատանը։ Ապա վերադարձել է Վաշինգտոն՝ աշխատելու Խորհրդային Միության բաժնում՝ հետագայում դառնալով նորանկախ Հայաստանի և Ադրբեջանի բաժնի ղեկավար։ Ռիչարդ Միլսն աշխատել է նաև Մալթայում, Իրաքում, Մեծ Բրիտանիայում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Իռլանդիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելություններում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Սեքութայի թկենածությունը Օբաման ներկայացրել էր հուլիսի 8-ին: Ներկայում Սեքութան զբաղեցնում է Պետքարտուղարի օգնականի՝ էներգետիկայի հարցերով տեղակալի պաշտոնը: Նախկինում նա աշխատել է նաև Աֆղանստանում, Տոկիոյում և Բեռլինում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում՝ զբաղվելով տնտեսական հարցերով: 2002-ին եղել է Պետքարտուղարության տնտեսական և բիզնեսի հարցերով բյուրոյի հատուկ բանագնացը բիոտեխնոլոգիայի հարցերով: Նրանց թեկնածությունները դեռ պետք է հաստատվեն Սենատի ընդհանուր նիստի ընթացքում: Միլսը Հայաստանում փոխարինելու է Ջոն Հեֆերնին, որը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն է 2011-ի աշնանից, իսկ Սեքութան կփոխարինի Ռիչարդ Մորնինգսթարին, որը Բաքվում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը ղեկավարում է 2012-ից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |