Հյուսիսային պողոտայում տոնական տրամադրություն է. Ամանորյա տոնավաճառը բացվել է 6 դեկտեմբերի 2014 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Թմբուկներ, տոնածառ, լույսեր, երգ, պար և երեխաներ: Հյուսիսայի պողոտայում արդեն Ամանորի շունչ է զգացվում: Այսօր՝ դեկտեմբեր 6-ին, այնտեղ պաշտոնապես բացվեց արդեն ավանդական դարձած Ամանորյա տոնավաճառը: Մոտ 30 միանմանտնակում մինչև հունվարի 6-ն ամեն օր՝ ժամը 13:00-ից՝ 22:00-ն, կարելի է գտնել Ամանորի ու Սուրբ Ծննդի խորհրդանիշեր, տոնածառի համար ու ոչ միայն նախատեսված զարդարանք, հուշանվերներ, քաղցրավենիք, մասնավորապես՝ հրուշակեղեն, շոկոլադ, տարատեսակ չրեր, տաք գինի, և դա էլ դեռ ամենը չէ: Տոնավաճառի այցելուները չեն սառչի ու քաղցած չեն մնա՝ տարբեր տաղավարներում ներկայացված են թե տաք ըմպելիքներ, թե տարատեսակ խմորեղեն և այլ ուտեստներ:Ցանկացողները նաև բացիկներ, գրքեր, ամսագրեր ու գրենական պիտույքներ կարող են գտնել:
Տոնավաճառը նախաձեռնել է Երևանի քաղաքապետարանը՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության աջակցությամբ: Լիբանանահայ Պիեր Բաղդադյանի գլխավոր մտահղացումն էր ուրախացնել մարդկանց Ամանորի շեմին, ինչի համար էլ արդեն 3-րդ անգամ է նման տոնավաճառ նախաձեռնում ու նշում՝ տաղավարների քանակը տարեցտարի ավելանալու է:
Իսկ կարմիր ժապավենը կտրելու հնարավորությունն այս տարի ընձեռվեց օլիմպիական փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին և քաղաքապետարանի Զարգացման և ներդրումային վարչության պետ Արմեն Հարությունյանին: Մարզիկն իր հերթին նշեց, որ շատ ոգևորված է շուրջը տիրող տոնական տրամադրությամբ:
Այս օրերին տոնավաճառի տարածքում ամանորյա երաժշտություն է հնչելու, իսկ շաբաթ օրերին ծրագրով համերգներ, տարբեր միջոցառումներ և վիկտորինաներ են նախատեսված: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |