Վիկտոր Կրիվոպուսկով. Ադրբեջանում չեն դադարում ստել Զորի Բալայանի մասին28 հունիսի 2006 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում չեն դադարում ստել Զորի Բալայանի մասին, այլ ուղղակի նեղացրել են դրա տարածման գոտին: Զորի Բալայանի հանդեպ որս է գնում ոչ թե ողջ աշխարհում, այլ միայն ԱՊՀ երկրներում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նա հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանի ինտերնետ-կայքերում եւ այլ ԶԼՄ-ներում սկսել են ստահոդ լուրեր տարածել Զորի Բալայանի մասին: Ռուս-հայկական բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահը օրինակ է բերել քաղաքագետ Ռովշան Նովրուզօղլուի հաղորդագրությունը «Զերկալո» թերթում, որտեղ տպագրվել են «հատվածներ «Մեր ոգու հարությունը» գրքից, որն իբր Զ.Բալայանը գրել է 1996 թ. եւ որը լույս է տեսել «Վանաձոր» հրատարակչությունում, որտեղ նա, ըստ այդ գրքի բացառիկ տիրոջ մեջբերումների, «հանդես է գալիս որպես խաղաղ ադրբեջանցիների դաժան կտտանքների մասնակից, չարագործ եւ վայրագ մի մարդ»: PanARMENIAN.Net ի հասցեով ստացված նամակում Վ.Կրիվոպուսկովը գրում է. «Քանի որ ես անձամբ վաղուց եմ ճանաչում Զորի Բալայանին, ծանոթ եմ նրա լրագրողական, գրական ստեղծագործությանը եւ գիտական աշխատություններին, լավ գիտեմ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հիմքը, պատմությունն ու ժամանակակից վիճակը, ապա համոզված եմ, որ դա նողկալի սուտ է: Նման գիրք ես չգիտեմ, թեեւ ունեմ Զ.Բալայանի բոլոր երկերը: Սակայն, ձերբազատվելու համար այն հարցից, թե «իսկ եթե հանկարծ Զորի Բալայանը այնուամենայնիվ հրատարակել է նման գիրք, գտա նրան Ինտերնետով Ատլանտյան օվկիանոսում, որտեղ այժմ 72-ամյա ճանապարհորդը արդեն երրորդ անգամ որպես բոցման եւ կոմիսար մասնակցում է «Կիլիկիա» առագաստանավի նավարկությանը, որը կառուցել է իր համախոհների հետ միասին հայ նավաստիների հինավուրց գծագրերով: Զ.Բալայանի պատասխանը թե «վատաբանումը հաղթահարում են միայն առհամարանքով», իրեն սպասել չտվեց: Անհրաժեշտ եմ համարում, որ մեր ժողովրդներն իմանան ճշմարտությունը, սուտը եւ առհամարեն այն ստեղծող եւ տարածող զրպարտիչներին»: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |