Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանը մտադիր է ստորագրել ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը 9 դեկտեմբերի 2014 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ղրղզստանը մտադիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագիրը և կառավարությունն աշխատում է պայմանագրի դրույթների վրա, ելնելով երկրի շահերից: Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը վարել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության գծով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: «Ռուսաստանը սատարում է Ղրղզստանի անդամակցությանը: Մենք եզրափակիչ փուլում ենք գտնվում, և անհրաժեշտ է լուծել իրավական բնույթի բոլոր հարցերը՝ բացառելու համար իրավաբանական անճշտությունները պայմանագրի ստորագրման հարցում»,-ասել է նա: «Պայմանագրի բոլոր հարցերը պետք է լուծվեն հաշվի առնելով երկրի շահերը, ուստի, պահանջվում է մանրակրկիտ կերպով քննել ամեն մի կետը»,-ասել է Ղրղզստանի կառավարության ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Մենք պետք է ընդունենք պայմանագրի հանրապետության համար ընդունելի տարբերակն ու առաջ տանենք մեր ազգային շահը»,-ասել է Օտորբաևը: Իր հերթին էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամները, որոնց մասնակցությամբ մշակվել է պայմանագիրը, քննելով նախագիծը, իրենց ճշգրտումներն անեն, և հիմա Ղրղզստանը պետք է որոշի, թե որքանով են ներմուծված փոփոխությունները համապատասխանում երկրի ազգային շահերին: Կառավարության մամուլի ծառայությունում հայտնեցին, որ նիստի ավարտին հանձնաժողովը որոշեց համաձայնեցնել պայմանագրի նախագծի միջանկյալ տարբերակը և շարունակել բանակցային գործընթացը՝ առաջ տանելով երկրի շահը, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների խորհուրդները: Իր հերթին, Ղրղզստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ երկրի խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է ԵՏՄ-ին անդամակցելիս Ղրղզստանի իրավական բազան ներդաշնակեցնելու համար անհրաժեշտ օրենքների փաթեթը: Հերթական երկրորդ և երրորդ ընթերցումները պետք է տեղի ունենան ընթացիկ և հաջորդ շաբաթվա մեջ, որպեսզի Ղրղզստանը հասցնի դեկտեմբերի 23-ին ստորագրել պայմանագիրն ու միանալ հաջորդ տարվա սկզբից Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի վավերացմանը ներկայացրեց ԵՏՄ-ին ՀՀ միանալու մասին օրինագիծը: Հղումներ թեմայով. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |