ՎիվաՍել-ՄՏՍ-ի խաղարկած 365 սմարթֆոնն արդեն գտել են տերերին 9 դեկտեմբերի 2014 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` տարեսկզբին հայտարարած «365» խաղարկությունը, որն իրականացվել է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Եզրափակիչ մրցանակաբաշխությանը ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է ամփոփիչ փուլում հաղթող ճանաչված 153 բաժանորդից 100-ին` մայրաքաղաքից և հարակից մարզերից: Հեռավոր մարզերի բաժանորդներին մրցանակը հանձնվել է անակնկալ այցով կամ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում, հայտնում է ընկրության մամուլի ծառայությունը: «Ինչպես խոստացել էինք տարեսկզբին` 365 սմարթֆոննարդեն գտել են իրենց տերերին: Նախագծի նպատակը նորարարական ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բաժանորդներին առավել հասանելի դարձնելն ու նշված փաթեթի ակտիվ բաժանորդներին խրախուսելն էր»,-մեկնաբանել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ «365» խաղարկության համար մշակվել էր հատուկ համակարգչային ծրագիր (Microsoft.NET Random class selection on the system time), որը թույլ էր տալիս «Հատուկ» փաթեթին բաժանորդագրված՝ «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների ակտիվ բաժանորդների տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկություններին չեն մասնակցել նախկինում հաղթած և երկկողմանի անջատված հեռախոսահամարները: «365» խաղարկության արդյունքում MTS Ego սմարթֆոն է շահել Երևանի և մարզերի 365 բաժանորդ` հետևյալ հարաբերակցությամբ. Երևան – 83, Արագածոտն – 26, Արարատ – 39, Արմավիր – 38, Գեղարքունիք – 42, Կոտայք – 27, Լոռի – 8, Շիրակ – 28, Սյունիք – 39, Տավուշ – 25, Վայոց Ձոր – 10: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |