ԵՄ-ն դրդում է Թուրքիային միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին՝ անդամակցության բանակցությունների վերսկսման դիմա՞ց![]() 9 դեկտեմբերի 2014 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Լատվիան կնախագահի Եվրամիությունում, հայտնում է Associated Press-ը: Այդ մասին եվրոպացի պաշտոնյան հայտարարել է Անկարայում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հետ: «Գործը ճիշտ ուղղությամբ է ընթանում»,-ասել է Հանը: Բացի այդ, եվրոպական պատվիրակությունն անդրադարձել է «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ըստ Մոգերինիի, թուրք վարչապետ Ահեմդ Դավութօղլուի հետ հանդիպմանը քննարկվել են ԻՊ գրոհայինների մասին տեղեկատվության փոխանակման հարցը, ինչպես նաև նրանց դեմ պայքարի համակարգված ռազմավարությունը: Նա նաև հայտարարել է, որ քննարկման ավարտական փուլում է գտնվում փախստականների կարիքների համար Թուրքիային մոտ 70 մլն եվրո հատկացնելու հարցը: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները սկսվել են դեռևս 2005 թվականին: Սակայն Բրյուսելի տարաձայնություններն Անկարայի հետ Կիպրոսի հարցում և այն, որ եվրոպացի քաղաքական գործիչներից շատերը չեն ցանկանում մահմեդական երկիր ունենալ միությունում, բանակցությունները փակուղի մտցրեցին: Եվրոպական պատվիրակության այցը տեղի է ունենում «Հարավային հոսք» խողովակաշարի կառուցումից Ռուսաստանի հրաժարվելու և Թուրքիայի հետ գազի ոլորտում համատեղ նախագիծ իրականացնելու մտադրության ֆոնի վրա: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԵՄ-ն մտադիր է համոզել Թուրքիային միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին, կամ, գոնե, չառաքել Ռուսաստան պատասխան պատժամիջոցներով արգելված սննդամթերքը, հայտնում է Lenta.ru-ն: Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն անդամակցության համար անհրաժեշտ 35 պայմանից, Թուրքիան մինչ օրս կատարել է միայն 13-ը, ընդ որում հիմնական պահանջները վերաբերում են Կիպրոսի հետ տարածքային վեճին ու երկրի ներսում ժողովրդավարական բարեփոխումներին: Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը նոր ամենամյա զեկույց հրապարակեց՝ գնահատելով ԵՄ-ին Թուրքիայի միանալու գործընթացը՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարական բարեփոխումների արագացման հարցում, որպեսզի նրա քաղաքացիների հիմնական իրավունքներն ապահովված լինեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |