Ասանժի փաստաբանն ու հայտնի բրիտանացի լրագրողը կմասնակցեն Ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովին![]() 10 դեկտեմբերի 2014 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-15-ը Նյու Յորքում տեղի կունենա «Պատասխանատվություն-2015» խորհրդաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Եռօրյա խորհրդաժողովին կմասնակցեն մի շարք հայտնի պատմաբաններ, քաղաքական գործիչներ, գրողներ ու արվեստագետներ ամբողջ աշխարհից: Կանցկացվեն կլոր սեղաններ և բանավեճեր, նվիրված արդարության հաստատման ու Ցեղասպանության համար փոխհատուցման նախադեպերին, ցեղասպանությունների վերաբերյալ հետազոտություններին, քաղաքացիական ակտիվությանն արդարության ու պատասխանատվության հարցերում, ցեղասպանության ու զանգվածային կոտորածների արտացոլմանն արվեստում: Քաղաքական գործիչներ, հայտնի անձինք, արվեստագետներ, որոնք հայտնի են իրենց ակտիվ դիրքորոշմամբ հումանիտար բնույթի հարցերում, կլուսաբանեն հանցագործության համար պատասխանատվության և նոր ոճիրների կանխարգելման թեման, հայտնում է Armenian Weekly-ին: Մասնակիցների թվում կլինի, մասնավորապես, Ջեֆրի Ռոբերտսոնը` ակադեմիկոս, իրավաբան-միջազգայնագետ մարդու իրավունքների ոլորտում: Նրա վերջին գիրքն է «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի մասին» գիրքը: Վերջին տարիներին նա ակտիվորեն մասնակցել է Ջուլիան Ասանժի ու «Վիկիլիկս» նախագծի պաշտպանությանը, ներկայացրել է գրող Սալման Ռուշդիի շահերը, եղել է Ավգուստո Պինոչետի մեղադրյալը: 2008-ին նա դարձել է ՄԱԿ Արդարադատության խորհրդի անդամ, որը նշանակում և համակարգում է կազմակերպության դատավորների աշխատանքը: Խորհրդաժողովին կմասնակցի նաև Ռոբերտ Ֆիսկը՝ Մերձավոր Արևելքում Independent թերթի թղթակիցը: Ֆիսկը բազում մրցանակների մրցանակակիր է լրագրության ասպարեզում, մասնավորապես, բրիտանական ԶԼՄ-ների համար նախատեսված Amnesty International-ի երկու պարգևների, ինչպես նաև յոթ անգամ ճանաչվել է լավագույն բրիտանացի լրագրող-միջազգայնագետ: Մերձավոր Արևելքում 30 տարվա աշխատանքի ընթացքում նա լուսաբանել է տարածաշրջանի բոլոր կարևորագույն իրադարձությունները՝ Իրանի հեղափոխությունից մինչև Ալժիրի քաղաքացիական պատերազմ, խորհրդային զորքերի Աֆղանստան ներխուժումից մինչև Իսրայելի հարձակումը Լբանանի վրա, լուսաբանել է պատերազմը Պարսից ծոցում, ներխուժումն Իրաք, իրանա-իրաքյան պատերազմը և բազում այլ հակամարտություններ ու իրադարձություններ: Նրա ամենահայտնի գիրքը կոչվում է «Մեծ պատերազմ քաղաքակրթության համար. Մերձավոր Արևելքի գրավումը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |