Թուրք պատգամավոր. Սահմանի ականազերծման պատճառը «հայերի տեղահանության 100-րդ տարելիցն է»![]() 10 դեկտեմբերի 2014 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, ըստ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, մրցույթ է հայտարարել Հայաստանի և մյուս հարևանների հետ սահմանամերձ գոտին ականազերծելու համար: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Մեհմեթ Գյունալը, անդրադառնալով հարցին, նախ հիշեցրել է, որ փաստորեն թուրքական ընկերությունները դուրս են մնացել հայտարարված մրցույթից: Ավելի վաղ Haqqin.az-ը գրել էր, թե մրցույթին մասնակցելու համար հրավիրված է նաև Ադրբեջանի տարածքի ականազերծման ազգային գործակալությունը, որը կմրցի Անգլիայի, ԱՄՆ-ի, Բոսնիայի և Հերցոգովինայի ընկերությունների հետ: Ադրբեջանական գործակալությունը վերջերս մասնակցել է Թուրքիայի և Սիրայի սահմանին գտնվող հնամենի Քարքամիշ քաղաքի, Դիարբեքիրում ռազմաօդային ուժերի բազայի ու Կոնյա քաղաքում ROKESTAN ընկերության հրաձգարանի ականազերծման աշխատանքներին, գրում է «Առավոտ»-ը: Ընդդիմադիր պատգամավորը նաև հարց է բարձրացրել, թե ինչու պիտի Թուրքիայի սահմանամերձ գոտիների ականազերծումն իրականացնեն Եվրամիության ֆոնդերը կամ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: «Ի՞նչ է, ականազերծելու համար Թուրքիան փող չունի՞,- վրդովմունք է հայտնել Գյունալը: -Ինչո՞ւ է այդպես: Որովհետև մոտենում է հայերի տեղահանության 100-րդ տարելիցը: Ահա թե ինչու իշխանությունները և հանրապետության նախագահը կուլիսներում տված խոստումները պահել կարողանալու համար նմանօրինակ քայլերի են դիմում»,- թուրքական «Հաբերլեր»-ին հղումով ընդդիմադիր պատգամավորի խոսքերը մեջբերում է Ermenihaber-ը: Նախատեսվում է 11.5 մլն քմ տարածք ականազերծել Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներում: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 80 մլն եվրո: Թուրքիան հարևանների հետ սահմանամերձ գոտիներում ականազերծման աշխատանքները ցանկանում է կատարել իր չափանիշները Եվրամիության սահմանների համալիր կառավարման քաղաքականության և ռազմավարության հետ համապատասխանեցնելու նպատակով: Ականամաքրումից հետո պիտի ներդրվեն սահմանների վերահսկման ավելի մարդասիրական և արդյունավետ ժամանակակից համակարգեր: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |