Պետերբուրգի հայերը կոչ են անում ՌԴ-ին Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունել10 դեկտեմբերի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - «Պետերբուրգի հայեր» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը 2014 թ. դեկտեմբերի մեկին դիմում է ուղղել Ռուսաստանի Դաշնության Պետական դումային։ Այդ դիմումն առաջարկում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում,Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մտցնել հոդվածներ,որոնց պարունակությունն է քրեական և վարչական պատասխանատվության ենթարկել 1915-1922 թթ. վականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտելու համար։ Այդ մասին PanARMENIAN.Net –ին է հայտնել «Պետերբուրգի հայերի լրաբեր» պարբեականը: 1995 թվականի ապրիլի 14-ին ՌԴ Պետական դուման հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին ու ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, ինչպես նաև ճանաչելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարնն օրենք ընդունեց, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը։ Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում: Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Շվեյցարիայում մի քանի մարդ արդեն պատժվել է այդ օրենքով: Մասնավորապես, 2007-ի մարտին շվեյցարական դատարանը մեղավոր ճանաչեց Թուրքական աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեկին Հայոց ցեղասպանությունը ժխտող արտահայտության համար և դատապարտեց 90 օրվա ազատազրկման կամ 3 հազար շվեյցարական ֆրանկ տուգանքի: ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի գործով դատավճռում նշեց, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ, քանի որ Շվեյցարիայի օրենքն իր մեջ խոսքի ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում, որից հետո Շվեյցարիայի կառավարությունը բողոքարկեց ՄԻԵԴ վճիռը: Հունիսի 3-ին 5 դատավորներից բաղկացած դատարանը քննեց շվեյցարական կառավարության բողոքը Փերինչեկի գործով՝ որոշում կայացնելով վերանայել որոշումը: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ Գերագույն պալատի քննությանը: 20-րդ դարի ցեղասպանությունների և մարդկայնության դեմ ոճրագործությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացվել նաև Ֆրանսիայի խորհրդարան: Հեղինակը խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն է, որը նշել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:Սա Վալերի Բուայեի նախաձեռնած առաջին նման օրինագիծը չէ: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն է: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |