ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին

ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ անդամակցությունը ԵՏՄ-ին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին պայմանագիրը:

Անդամակցության մասին պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որ սահմանում է ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պայմանավորվածությունները ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանների վերաբերյալ և ուղղված է Միության գործունեության իրավական հիմքի ձևավորմանը:

Ըստ ստորագրված պայմանավորվածությունների, Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ է դառնում պայմանգիրն ուժի մեջ մտնելու պահից՝ բոլոր երկրներում վավերացման ընթացակարգերն ավարտելուց հետո, գրում է «Ինտերֆաքսը»:

2014-ի մայիսի 29-ին Աստանայում անցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրեցին ԵՏՄ ձևավորման մասին համաձայնագիրը, որին հոկտեմբերի 10-ին միացավ հայաստանը: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---