Վարչապետը` գազի թանկացման մասին. Խոսակցություններով եկեք չուղղորդվենք![]() 10 դեկտեմբերի 2014 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Վերջին օրերին խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը: Դեկտեմբերի 10-ին անդրադառնալով խնդրին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հորդորել է չուղղորդվել շրջանառվող խոսակցություններով. «Խոսակցություններով եկեք չուղղորդվենք»,- ասել է նա, մեջբերում է «Այսօրը»: Ինչ վերաբերում է գնաճի խնդրին, ապա ըստ վարչապետի, այդ մասով կզեկուցվի վաղը` կառավարության նիստում: Նախօրեին «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտարարել է, թե գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա: «Ճիշտ է, ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողով»,- ասել է նա: Շուշան Սարդարյանի խոսքով՝ այժմբնական գազի գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն: «Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրված գործընթացներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվելու խնդիր ունի՝ կապված ներդրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումների հետ»- ասել է նա: «Հայկական ժամանակ» օրաթերթը դեկտեկբերի 9-ին գրել էր, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին կարող է դիմել ՀԾԿՀ՝ ներքին սպառման գազի սակագնի «ճշգրտման» հայտով: Գործող սակագնի հիմքում մեկ դոլարի փոխարժեքը 410 դրամ է, իսկ ներկայումս մեկ դոլարի գինը հասնում է 460 դրամի: Ընկերությունն էլ Ռուսաստանից գազը գնում է դոլարով: Միևնույն ժամանակ «Չորրորդ իշխանությունը» գրում է, որ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը քննարկում է դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչև հաջորդ նստաշրջանի ավարտը երկարացնելու մասին հարցը։ «Հնարավոր է, չի բացառվում, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնենք»,- ասել է հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը։ Ձևավորված 4 ենթահանձնաժողովից 3-ը, որոնք զբաղվում են գազի պարտքի ձևավորման, ստուգաչափերի, ջերմատվության, գազի որակի ուսումնասիրություններով, ավարտին են հասցրել իրենց աշխատանքները, իսկ զազի սակագնի ձևավորման, «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոս բաժնեմասերի վաճառքի և այլընտրանքային էներգիա ներկրելու հարցերով զբաղվող խմբերը աշխատանքները չեն ավարտել։ «Մեր աշխատանքի արդյունքում ստացել ենք 5-ից 6000 էջ նյութ։ Դե պատկերացրեք՝ ինչքան ենք ուսումնասիրել։ Հարցեր կան, որոնք պատրաստ են, կարող ենք զեկուցել, բայց կան նաև հարցեր, որոնց շուրջ դեռ պետք է աշխատանքներ տարվեն։ Այո, կա 4 հարց, որոնց հետ կապված ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ՝ դա բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքն է, գազի այլընտրանքային ներկրումը Հայաստան և գազի սակագնի ձևավորման հարցը։ Այո, ամենաբարդ հարցերն են, որի հետ կապված աշխատանքներ կան»,- ասել է Այվազյանը։ Սպառողների համար գազը թանկացել էր 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրել էր Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |