ՌԴ Պետդուման կքննարկի ՀՀ քաղաքացիներին 30 օրում գրանցվելու պարտականությունից ազատող համաձայնագիրը11 դեկտեմբերի 2014 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը Պետդումայի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի հետ միմյանց տարածքում երկու պետությունների քաղաքացիներին կացության փոխադարձ կարգավիճակի մասին համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Համապատասխան որոշումը հրապարակվել է նախարարների կաբինետի կայքում: Ինչպես ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում, նախատեսվում է «Հայաստանի տարածքում ժամանակավոր գտնվող ՌԴ քաղաքացիներին, և Ռուսաստանի տարածքում ժամանակավոր գտվող ՀՀ քաղաքացիներին ազատել պետության լիազոր մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (կացության վայրում հաշվառման կանգնելու) պարտականությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը: 2014-ի հուլիսին Սոչիում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի և Հայաստանի խորհրդարանների կողմից համաձայնագրերի վավերացումից հետո աշխատանքային միգրանտները ՌԴ-ում կստանան նույն իրավունքները, ինչ Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները: Դեկտեմբերի 10-ին ՌԴ Պետդուման վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 14-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Պայմանագիրն ընդգրկվել է Ազգային ժողովի նիստի օրակարգում: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը վավերացրեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը: ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը` անդրադառնալով 2015-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրին: Նա նշել է, որ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր, «Եթե մարդը գնում է ուսուցման համար, ուսուցման հիմքով պետք է Ռուսաստանում կամ Ղազախստանում մնա, անշուշտ, այս մասին հավաստող փաստաթուղթ է պետք, եթե մարդը ուզում է գնալ աշխատելու, միայն աշխատանքի պայմանագիրը բավարար է, այլևս պետք չէ աշխատելու համար լրացուցիչ համաձայնություն, թույլատվություն ձեռք բերել»,- ասել է Եգանյանը: Ընթերցեք նաև. ՌԴ-ում աշխատող հայերի գործը հեշտանում է. Հունվարի 1-ից լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |