Հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներն ավելացել են մոտ 5 անգամ![]() 11 դեկտեմբերի 2014 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի են եղել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Կրակոցների թիվը սովորական օրերին արձակած 30-40-ից հասել է մոտ 200-ի»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը: Արծրուն Հովհաննիսյանը նաև հաղորդել է, որ հայկական կողմը կրակոցներին պատասխանել է ըստ անհրաժեշտության: Նախօրեին` դեկտեմբերի 10-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ սահմանին ու շփման գծում լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում: «Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում օրական նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, և հակառակորդն օգտագործում էր 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170- 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում: Պաշտպանության բանակի և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում և չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Կարդացեք նաև` ՊՆ ղեկավար. Լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |