Սպորտը կյանքի համար. «Ամերիան» արդեն 5-րդ բարեգործական աճուրդն է կազմակերպում

Սպորտը կյանքի համար. «Ամերիան» արդեն 5-րդ բարեգործական աճուրդն է կազմակերպում

PanARMENIAN.Net - «Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին կազմակերպում է ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը: Աճուրդի ամբողջ հասույթը կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը:

«Սպորտը կյանքի համար» խորհրդանշական անվանումը կրող այս բարեգործական աճուրդն իր շուրջն է համախմբել հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր: Միջոցառմանը կմասնակցեն այնպիսի մեծանուն մարզիկներ և գրոսմաստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ,Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմաստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և այլ աշխարհահռչակ մարզիկներ:

«Կոչ ենք անում համախմբվել և Հայաստանում բնակվող հիվանդ փոքրիկներին օգնություն ցուցաբերելու համար իրականացնել նվիրաբերում` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ կատարել առցանց նվիրաբերություն»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության տեքստում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---