Վրաստանի և Իրանի հետ սահմանին կբացվեն Duty Free գոտիներ12 դեկտեմբերի 2014 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Duty Free գոտիներ կբացի Վրաստանի և Իրանի հետ սահմանին, հինգշաբթի հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստում, որի ժամանակ հավանություն տրվեց «ԱԱՀ–ի մասին» օրենքի համապատասխան փոփոխություններին։ Ինչպես նշեց նախարարը, փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի տարածքում առանց տուրքի առևտուր իրականացնող խանութների համար հավասար պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ «Խոսքը Հայաստանի հետ ցամաքային սահմանին գտնվող օբյեկտների առանց տուրքի առևտրի իրականացման հնարավորության մասին է, քանի որ մինչև հիմա նման առևտրային կետեր գործել են միայն օդանավակայանների տարածքում»,– ասել է Ճշմարիտյանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, համաշխարհային փորձը վկայում է, որ նման օբյեկտների բացումը ցամաքային մաքսակետերում թույլ է տալիս ավելացնել ոչ միայն արտահանման ծավալները, այլ նաև նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, առանց տուրքի առևտրի համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Հայաստանի տարածքում գործում են «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։ Հայաստանի ցամաքային մաքսակետերը գործում են միայն Վրաստանի և Իրանի ուղղությամբ։ Դեռ 2011-ի հունիսին ՀՀ կառավարությունը արտամրցութային կարգով «Duty Free Alliance» ընկերությանը 800 քմ տարածք տրամադրեց Մեղրիի անցակետում 49 տարի ժամկետով: Ընկերությունը հայտարարեց, որ մտադիր է առևտրի օբյեկտ բացել առանց տուրքի ապրանքների համար և պահեստ: Ենթանդրվում է, որ դա կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի և Իրանի միջև: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |