Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի, գտնում են Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները եւ ուղիները իրականում դատարկ բաներ են: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, նրանք, ով այդ տեղեկատվությունը փոխանցել են թերթերին, եւ վերլուծաբանները, ովքեր նրանց մեկնաբանել են, մոռացել են մեկ բան` Ռուսաստանը: «Ես չեմ հասկանում, ինչպես նրանք կարող են մոռանել Մոսկվայի գործոնի մասին: Եթե հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնությունները չհամապատասխանեն Ռուսաստանի շահերին, ապա Մոսկվան թույլ չի տա լուծել հարցը»,- նշել է նա:



Գուլուզադեն պնդում է, որ «Հաայաստանը սեփական կարծիք չունի, նա ամեն բան անում է Ռուսաստանի թելադրանքով»: «Նույնիսկ եթե Հայաստանը, ԱՄՆ ճնշման, ներքո դիմի խաղաղ համաձայնագրի, ապա Ղարաբաղի հայերը կհրաժարվեն խաղաղությունից: Բոլոր այս բանակցությունների նպատակը մեկն է` ադրբեջանական հողերը տալ հայերին: Սակայն Ռուսաստանը համաձայան չէ դրան: Մոսկվան ընդհանրապես չի ցանկանում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն լինի, քանի որ դրանից հետո կարող է բարձացվել Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցը: Հակամարտության շուտափույթ կարգավորումը ԱՄՆ-ի ցանկությունն է: Վաշինգթոնը ցանկանում է Ադրբեջանի տարածքների մի մասը տալ Հայաստանին եւ ենթադրում է, որ, գուցե, Ռուսաստանը կհամաձայնվի: Սակայն ամերիկացիները չեն հասկանում, որ Ռուսաստանը նույնիսկ դրան չի գնա: Ռուսաստանը դեռ ուժեղ խաղացող է եւ այդ պատճառով կարող է դիմակայել յուրաքանչյուր խաղաղ համաձայնագրի»,- ընդգծել է Գուլուզադեն:



Ինչ վերաբերում է ԼՂՀ հանրաքվեին, ապա դա, ադրբեջանցի քաղաքագետի կարծիքով, անհնարին է: Գուլուզադեն կարծում է, որ ներկա իրավիճակում համաձայնել հանրաքվեի անցակցմանը «նույնն է նշանակում, եթե Ղարաբաղը հանձնենք հայերին: Եթե հարցն այդպես է դրված, ապա ինչի՞ համար են ընդհանրապես հարկավոր այդ բանակցությունները: Թող անմիջապես հայտարարություն ստորագրեն եւ ասեն, որ մենք հայերին առատաձեռն ենք վերաբերվում»,- ասել է Վաֆա Գուլուզադեն, հաղորդում է Analitika.az-ը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---