Երևանը վրաց-աբխազա-օսական երկխոսության հարթակ կդառնա![]() 12 դեկտեմբերի 2014 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի կունենան «Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի հումանիտար և մշակութային համագործակցության հեռանկարները» թեմայով հերթական քաղաքացիական լսումները: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին COBERM ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրամիությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարմամբ: Կազմակերպիչն է Վրաստանի Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնը: Միջոցառմանը կմասնակցեն քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներ, լրագրողներ, փորձագետներ Սուխումից, Ցխինվալից, Թբիլիսիից, գրում է Apsny.ge-ն: Զեկուցողներն են. Ռոին Ագրբան՝ լրագրող, պատմաբան (Սուխում), Ալան Պարաստաևը՝ անկախ փորձագետ, բլոգեր (Ցխինվալ), Դմիտրի Ավալիանին՝ «Թաբուլա» հեռուստատեսության և ինտերնետ պարբերականի քաղաքական մեկնաբան (Թբիլիսի): Լսումներին կմասնակցեն նաև Ցխինվալից Զալինա Գաբաևան՝ ռադիոլրագրող, նկարիչ Ինալ Ջուսոևը, կինոռեժիսոր Մուրտ Ջուսոևը, Սուխումից՝ լրագրող Ալխաս Չոլոկուան, ռադիոլրագրող Անահիտ Գոգորյանը, լրագրող Իրակլի Տուժբան: Թբիլիսիից մասնակցում են «Ռեզոնանսի» թերթի խմբագիր Մալխազ Գագուան, Ռեգիոնալ զարգացման ու գործակցության ինստիտուտի նախագծերի համակարգող Թամար Քավթարաձեն, Իմեդի-ԹՎ-ի լրագրող Նատալիա Քաջայան: Միջոցառման մոդերատորն է Սամվել Իսրայելյանը Հայաստանից: Հակամարտությունները Թբիլիսիի և Վրացական ԽՍՀ կազմի մեջ մտնող Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջև ակտիվ փուլ անցան ԽՍՀՄ փլուզման ժամանակ և վերածվեցին պատերազմի փլուզմանը հաջորդած տարիներին: Արդյունքում Թբիլիսին կորցրեց հսկողությունը նախկին ինքնավարություններում, որոնք անկախություն հռչակեցին: Պարբերաբար սրվող իրադրությունն այդ գոտում 2008-ին վերածվեց պատերազմի Հարավային Օսեթիայում, որն ավարտվեց ռուսական զորքերի մուտքով Ցխինվալ, վրացական բանակի պարտությամբ ու ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչմամբ: Թբիլիսին այդ երկրների անկախությունը չի ճանաչում՝ համարելով դրանք օկուպացված Ռուսաստանի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |