Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվողին բերման են ենթարկել14 դեկտեմբերի 2014 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցույան քարտուղարԱրամ Մանուկյանի վրա հարձակվելու և ծեծելու մեջ կասկածվողին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, բերման են ենթարկվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կասկածյալը 1973-ին ծնված Արշակ Սվազյանն է, որը բերման է ենթարկվել ժամը 07։30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեից: Արամ Մանուկյանին ծեծել էին դեկտեմբերի 11-ին շենքի շքամուտքում, որտեղ նա ապրում է: Գլխարկով անհայտ անձն առանց որևէ խոսքի հարվածել էր պատգամավորի դեմքին, ինչի արդյունքում դեմքի մի մասը կապտել էր, աչքը՝ այտուցվել։ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանն ավելի ուշ միջադեպը կապել էր Մանուկյանի քաղաքական գործունեության հետ` միաժամանակ նշելով, որ վերջին օրերին որևէ ահազանգ կամ սպառնալիքներ պատգամավորը չի ստացել: Նա նաև տեղեկացրել էր, թե շենքի մուտքում տեսախցիկ է տեղադրված, և, հնարավոր է, այն տեսագրել է դեպքը: Պատգամավորը հայտնի է ՀՀ իշխանության հանդեպ իր սուր քննադատությամբ, որը նա արտահայտում է թե բողոքի ցույցերին, որոնց մասնակցում է, թե խորհրդարանում։ Արամ Մանուկյանը պետական գործիչ է, ներկայում ընդդմադիր, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը։ Մինչև այդ, 1990-1995 թթ. եղել է ԳԽ պատգամավոր, ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, ՀՀՇ խմբակցության անդամ: 1995-1999 թթ. կրկին վերընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ: 2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» դաշինքից: Կարդացեք նաև՝ Տեսախցիկը ֆիքսել է Արամ Մանուկյանի վրա հարձակումը. ՀԱԿ-ում ասում են՝ պատճառը քաղաքական է Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |