The Guardian. Եվս մեկ ճգնաժամ Հունաստանում, և ԵՄ-ն կհայտնվի փլուզման եզրին![]() 15 դեկտեմբերի 2014 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոյի գոտին տնտեսական ճգնաժամի շեմին է, որի վատթարագույն զարգացումը կարող է հանգեցնել նույնիսկ Եվրամիության փլուզմանը, կարծում է The Guardian-ի տնտեսական բաժնի խմբագիր Լարրի Էլիոթը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ըստ նրա, Եվրոպան 2014-ին մի շարք խնդիրների առջև կանգնեց. տնտեսության դանդաղ աճ, գործազրկության բարձր մակարդակ, դեֆլյացիայի սպառնալիք, մի շարք երկրների զարգացմանը չնպաստող արժույթ: Դանդաղ տնտեսական աճն ու գնանկումը պարբերականի խմբագիրն անվանել է «թունավոր կոմբինացիա» արտաքին պարտքի բարձր մակարդակ ունեցող երկրների համար: «Նրանց համար վարկերի արժեքն ազգային արտադրության կրճատման դեպքում միայն կաճի»,- գրում է նա: Եվրամիության երկրների թվում տնտեսական ճգնաժամին առավելապես ենթակա են, ըստ Էլիոթի, Հունաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան և Բելգիան: Ըստ տնտեսական մեկնաբանի, արդեն մի քանի ամսից Հունաստանում կարող է ճգնաժամային իրավիճակ ստեղծվել ԵՄ կողմից կոշտ տնտեսական միջոցների խորացման պահանջի պատճառով: «Հունաստանի վերջին տնտեսական ցուցանիշները բավականին լավն են. տնտեսությունն աճում է, գործազրկության մակադակը նվազում, արտաքին պարտքը ՀՆԱ համեմատ աստիճանաբար կրճատվում է… Բայց հույները հոգնել են մշտապես տնտեսելուց: Նրանք բավականին մեծ ճնշման տակ հայտնվեցին»,- գրում է Էլիոթը: Նման իրավիճակը Հունաստանի քաղաքական համակարգն անկայուն է դարձնում, ինչը կարող է պայմաններ ստեղծել ձախ ծայրահեղական կուսակցությունների իշխանության գալու համար, որոնք կողմ են այն տեսակետին, որ պետբյուջեի տնտեսումից կարելի է հրաժարվել և ավելի անկախ լինել ԵՄ-ից: Ըստ մեկնաբանի, նման միտումներ են արձանագրվում նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ եվրահոռետեսները, մասնավորապես Անկախության կուսակցությունը, գնալով ավելի մեծ ճանաչում են ստանում: Եթե վիճակը չշտկվի, «ապա ԵՄ ներսում բիզնեսի ու սպառողի վստահությունը կարելի է կորած համարել, իսկ չաշխատող վարկային քաղաքականության վերաբերյալ մտավախությունները կուժգնանան»,-կարծում է փորձագետը: Էլիոթը նաև ենթադրում է, որ Եվրամիությանը փլուզումից անջատում է «ևս մեկ ճգնաժամ և մեկ խորը տնտեսական անկում»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |