Ղրիմի հայերը տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն են ստեղծել![]() 15 դեկտեմբերի 2014 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Ղրիմի հայերի տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության սահմանադիր ժողովը: Տարածաշրջանային ինքնավարության կազմում ընդգրկվել է տեղական 3 ինքնավարություն՝ Սիմֆերոպոլի, Յալթային ու Կերչի: Եվս 5 ազգային-մշակութային ինքնավարություն գրանցման փուլում է գտնվում, որից հետո նրանք ևս տարածաշրջանային ինքնավարության մաս կկազմեն: Մինչև տարեվերջ նախատեսվում է գրանցման մասին պաշտոնական հավաստագիր ստանալ Ղրիմի արդարադատության նախարարությունից, գրում է Kafanews-ը: ՌԴ դաշնային «Ազգային-մշակութային ինքնավարության մասին» օրենքով այդպիսի հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն պահպանելու ու հարստացնելու պատմական ու մշակութային ժառանգությունը, ԶԼՄ-ներ ստեղծել, հետևել ազգային ավանդույթներին ու սովորույթներին, վերականգնել ու զարգացնել ժողովրդական արհեստները, ինչպես նաև կրթական, գիտական ու մշակութային հաստատություններ ստեղծել: Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։ 1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։ Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ Ղիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում, 1816թ.: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը դժբախտաբար չեն պահպանվել։ Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով: Photo: Dinaitour.com Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |