ՄԱԿ. Սիրիայում հակամարտության զոհերի թիվը հասնում է 200.000-ի![]() 16 դեկտեմբերի 2014 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում շարունակվող հակամարտության զոհերի թիվը հասնում է 200 հազարի, վիրավորվել է մոտ մեկ միլիոնը: Տեղեկատվությունը տրամադրել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսն Անվտանգության խորհրդի նիստում, գրում է Russia Today-ի ռուսական ծառայությունը: «Փետրվարին սպանվածների թիվը գնահատվում էր մոտ 100 հազար: Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ի գնահատականով այդ ցուցանիշը մոտենում է 200 հազարի, ևս մեկ միլիոն մարդ վիրավորվել է: Այդ թվերն ամեն օր աճում են»,- մեջբերում է Ամոսին ՏԱՍՍ գործակալությունը: «Սիրիայի բնակչության գրեթե կեսը լքել է տները՝ նրանցից մոտ 7,6 միլիոնը ներքին տեղահանվածներն են, ևս 3 միլիոնը փախել է հարևան երկրներ: Դա աշխարհում ներքին տեղահանվածների ընդհանուր թվի մեկ հինգերորդն է»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը: Սիրիայում արդեն 3 տարուց ավելի քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, Սիրիայում և Իրաքում մոտ 13,6 միլիոն մարդ դարձել է փախստական և ներքին տեղահանված անձ, որից ևս 7,2 մլն Սիրիայի ներքին տեղահանված անձիք են, 3,3 մլն՝ փախստականներն այդ երկրից: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 միլիոն: Մոտ 12 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում: Photo: AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |