Մարդասպան. Ոստիկանությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համակարգում էր Դինքի սպանության կազմակերպումը16 դեկտեմբերի 2014 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները ոչ միայն տեղյակ էին, այլև համակարգում էին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության նախապատրաստումը: Ստամբուլի քրեական գործերի դատարանում նման ցուցմունք է տվել Դինքի սպանության անմիջական կատարողը՝ Օգյուն Սամասթը, որին 2011-ի հուլիսին դատապարտել են 23 տարվա ազատազրկման: Այդ ցուցմունքից 5 օր անց Sabah թերթը, որը սերտ կապեր ունի իշխող «Արդարության և զարգացման կուսակցության» հետ, որոշ հատվածներ է հրապարակել դատարանում Սամասթի ցուցմունքներից: Պարզ է դառնում, որ իրավապահների ու Դինքի սպանությունն իրագործողի միջև գլխավոր միջնորդը տրապիզոնցի ազգայնական Էրհան Թուջելն էր, որին դատարանը սկզբում արդարացրել էր, հետո՝ կրկին ձերբակալել: «Սպանությունից առաջ ես այցելեցի Թունջելին նրա բնակարանում: Հանդիպման ժամանակ նա տեղեկացրեց ինձ Ռամազան Աքյուրեքի ու Ալի Ֆուաթ Յիլմազերի մասնակցության մասին»,-մեջբերում է թերթը Սամասթի խոսքը: Սամասթի ցուցմունքներում հիշատակված Ռամազան Աքյուրեքը ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետն է, իսկ Յիլմազերը՝ Ստամբուլի նախկին ոստիկանապետը, Դինքի սպանության ժամանակ նա Ստամբուլի ոստիկանության հետախուզության բաժնի պետն էր: Ըստ թուրքական մամուլի, երկու ոստիկանները սերտ կապեր են ունեցել «Հիզմեթ» շարժման հետ, որի ղեկավարն է կրոնական հայտնի գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը, նա բնակվում է ԱՄՆ-ում: Այսօր Գյուլենի ու Թուրքիայի նախագահ Էրդողանի հարաբերությունները լարված են, սակայն Դինքի սպանության շրջանում շարժումը իշխող իսլամիստների գլխավոր սոցիալական ու կադրերի բազան էր: Գյուլենի կողմնակիցների և Աքյուրեքի միջև սերտ կապերի մասին Դինքի սպանությունից մի քանի օր առաջ գրել էր թուրքական Cumhurriyet-ը: Ավելին՝ Սամասթի ցուցմունքներում հիշատակված Աքյուրեքն արդեն մի քանի ամիս է ճաղերի հետևում է: Նրան 30 ոստիկանի հետ միասին մեղադրում են 2008-2010 թթ. իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների ապօրինի գաղտնալսման մեջ: Ինչ վերաբերում է Օգյուն Սամասթի ցուցմունքներին, ապա դատարնում նա մեջբերել է սպանությունից առաջ Տրապիզոնում Յասին Հայալի խոսքերը, որը Դինքի սպանության գործով առանցքային մեղադրյալներից մեկն է և դատապարտվել է ցմահ բանտարկության: Նա ասել էր. «Մենք շատ լուրջ աջակցություն ունենք»: «Վարսավիրանոցում Յասինն ատրճանակը գրպանս դրեց ու բացատրեց. «Ուղիղ նրան ես կրակում: Ոստիկանությունը քեղ կձերբակալի Սամսունում: Եթե քեզ Տրապիզոնում ձերբակալեն, դու հարվածի տակ կդնես Ռամազանին»,-հայտնել է Սամասթը: Ըստ նրա, Հայալը տեղի ոստիկանության ու ժանդարմերիայի պաշտպանության տակ էր: «Ռամազան, նույնիսկ Ստամբուլի ոստիկանապետն է տեղյակ: Նրանք սատարում են մեզ, դու հերոս կդառնաս»,-ասել է Յասին Հայալը Սամասթին սպանությունից մի քանի օր առաջ: Սամասթը նաև պնդում է, որ շատ ավելի շուտ էր մտադիր պատմել բարձրաստիճան ոստիկանների մեղսակցության մասին, սակայն նրան ստիպեցին լռել: «Երբ ես հայտարարեցի, որ կխոսեմ երկրորդ դատավարության ժամանակ, բանտում հարձակման ենթարկվեցի, ինձ ահաբեկեցին: Բացի այդ, ազդանշաններ եղան ինձ դատարան տեղափոխող մեքենայում տեղադրված պայթուցիկների մասին: Բայց այսօր ես արդեն չեմ վախենում»,-ասել է Սամասթը: Ի դեպ, Դինքի սպանությանը ոստիկանների մեղսակցության շուրջ դատավարությունը վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է: Վերջին մի քանի օրում, գրում է Hurriyet-ը, հարցաքննության են ենթարկվել Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գունգերը, ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Իլհան Գյուլերը, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշատ Ալթայը: Ըստ նույն աղբյուրի, առաջիկա օրերին հարցաքննության կկանչվի ևս 7 բարձրաստիճան ոստիկան, այդ թվում՝ Ջալալեդդին Ջերահը, որը Ստամբուլի ոստիկանապետն էր Դինքի սպանության օրոք, հայտնում է Armenia Today-ը: 2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո: Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո: Photo: Haber.sol.org.tr Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |