Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի հարցն է30 հունիսի 2006 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուրքիայի համար հիմնական վտանգը Կիպրոսի պահանջն է` բացել Կիպրոսի նավահանգիստներն ու օդային ճանապարհները հունական նավերի եւ ինքնաթիռների համար: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, երկրորդ վտանգը օրենսդրության մեջ ընթացող բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մինչեւ հիմա չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: «Նույնսիկ այն փոփոխությունները, որոնք մինչեւ հիմա արվել են Թուրքիայի Քրեական Օրենսգրքում, հեռու են եվրոպական պահանջներից»,- նշել է Մանոյանը:Նա նաեւ ասել է, որ Ռեջեփ Էրդողանի իսլամիստական կուսակցությունը առավել շատ է շահագրգռված Թուրքիայի եվրաինտեգրման մեջ: «Բայց անկախ նրանից, թե Էրդողանը կլինի նախագահ թե ոչ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման եւ սահմանների բացման հարցը կմնա օրակարգում: Եւ եթե Թուրքիան բացի սահմանները Հայաստանի հետ, ապա Ադրբեջանը կմնա առանց աջակցության Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- ընդգծել է Մանոյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |