«Շիրակ» օդանավակայանից մեկնողները կազատվեն «օդի հարկից»![]() 16 դեկտեմբերի 2014 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթում առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Գյումրու «Շիրակ» օդանավակայանից մեկնող ուղևորները կազատվեն «օդի հարկից»։ Օրինագիծը ներկայացրել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է` հաշվի առնելով «Շիրակ» օդանավակայանով ուղևորափոխադրումների զգալի կրճատումը, գրում է ԱՌԿԱ-ն։ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով` ՀՀ «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանները 2014-ի հունվար–նոյեմբերին սպասարկել են 1 մլն 931 հազար 554 ուղևորի, ինչը 2013-ի ցուցանիշից 332.376–ով ավելի է։ Այսպիսով, ուղևորահոսքի աճը երկրի օդային դարպասներով կազմել է 20,8%։ Ըստ նրա, օդանավակայանի հետ բանակցություններ են տարվում բյուջետային տարբեր ավիափոխադրողների, ինչպես նաև սպասարկման որոշ սակագների նվազեցման մասին, ինչը թույլ կտա ավելացնել օդանավակայանից չվերթների և ուղևորահոսքի թիվը։ Ավետիսյանը նշել է, որ այդ որոշումը ոչ միայն ուղևորափոխադրումների ավելացման, այլև տարածաշրջանում անուղղակի ծառայությունների զարգացման հավելյալ հնարավորություն է ստեղծում, ինչը կապահովի պետբյուջեից մուտքերի ավելի բարձր ցուցանիշներ «օդի հարկի» համեմատ։ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 30 տարով կոնցեսիոն կառավարման պայմանագրին համապատասխան, որը հայկական կառավարության հետ ստորագրվել է 2001 թվականին: Սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961-ից: Օդանավակայանի ներկայիս շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982-ին: Վազքուղու վրա և թռիչքադաշտում խոշորածավալ կապիտալ շինաշխատանքներ չէին իրականացվել, ինչի արդյունքում թռիչքուղին հայտնվել էր ոչ բարվոք վիճակում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի միջոցներով 2007-ին թռիչքուղին ամբողջությամբ հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: 2007-ին Քաղավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ: Photo: Zvartnots ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |