Ֆինլանդիայի վարչապետ. ԵՄ-ն կարող է սառեցնել բանակցությունները Թուրքիայի հետ30 հունիսի 2006 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է սառեցնել Թուրքիայի հետ բանակցությունները վերջինիս ԵՄ մտնելու հարցով: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը, ում երկիրը 2006 թ. հուլիսի 1-ից կսկսի նախագահել ԵՄ-ում, հայտնում է Associated Press-ը: «Միշտ հնարավորություն կա կանգնեցնել բանակցային գործընթացը: Ես կարծում եմ` Թուրքիան գիտի այդ մասին»,- նշել է Վանխանենը:Ֆինլանդիայի վարչապետը նաեւ ընդգծել է, որ պաշտոնական Անկարան պետք է կտարի բոլոր պայմանները բանակցությունների շարունակության համար: Մասնավորապես, Մ. Վանխանենը կոչ արեց Թուրքիային անմիջապես բարելավել իր հարաբերությունները ԵՄ անդամ Կիպրոսի հետ, որին Թուրքիան հրաժարվում է ճանաչել: Մ. Վանխանենի կարծիքով, Թուրքիա` ԵՄ մտնելու վերաբերյալ հարցը Ֆինլանդիային` որպես ԵՄ-ում նախագահող երկիր, չափազանց բարդ է ներկայանում: Նշենք, որ երեկ միության ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլլի Րենը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ բանակցությունները կարող են կանգնեցվել կամ հետաձգվել մինչ այն ժամանակը, որ Անկարան կկատարի Եվրամիության առաջադրած բոլոր պահանջները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |