Հրեաները հեռանում են Թուրքիայից հետապնդումների պատճառով![]() 17 դեկտեմբերի 2014 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Hurriyet պարբերականը մեջբերում է հրեա գործարար Մոիս Գաբայի հոդվածը, որ հրապարակվել է Ստամբուլում լույս տեսնող հրեական «Շալոմ» թերթում. «Մեզ ամեն օր սպառնում են, հետապնդում են ու հարձակվում մեզ վրա»: «Հույսը մարում է. մի՞թե նոր Հրանտի մահ է հարկավոր, որպեսզի կառավարությունը, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը և իրավաբանները տեսնեն դա»,-գրում է Գաբայը, նկատի ունենալով հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը 2007 թ.: Գաբայը նշում է, որ հրեաների զգալի մասը մտադիր է ընտանիքների հետ միասին հեռանալ Թուրքիայից: «Թուրքական դպրոցների հրեա շրջանավարտների 37 տոկոսը գերադասում է արտերկրում շարունակել կրթությունը: Վերջին տարիներին այդ թիվը կրկնապատկվել է»,-նշում է հեղինակը: Վերոնշյալ հոդվածը հրատարակվել է Թուրքիայում հերթական հակասեմական դրսևորումներից հետո: Մի քանի շաբաթ առաջ պղծվեց Ստամբուլի Նեվե Շալոմ սինագոգը: Իսկ նոյեմբերի վերջում Էդիրնե գավառի նահանգապետ Դուրսում Շահինը հայտարարեց, որ վերակառուցվող քաղաքային սինագոգը կվերածվի թանգարանի ի պատասխան արաբների հերթական բախմանը հրեաների հետ: «Մենք նրանց համար սինագոգ ենք կառուցում, խնամում ենք նրանց շիրիմներն, իսկ նրանք սպանում են մահմեդականներին»,-հայտարարել էլ նա այն ժամանակ: Ավելի վաղ թուրք քաղաքական գործիչ, Բուրսայից Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Այքան Էքդեմիրը հայտարարեց, որ Թուրքիան 17-րդ տեղում է հակասեմական տրամադրություններով երկրների ցանկում ըստ Հակադիֆամացիոն լիգայի հետազոտության: Ընդ որում Թուրքիայում մոտ 15-20 հազար հրեա է ապրում՝ բնակչության չնչին տոկոս կազմելով: Հակասեմականությունը Թուրքիայում սնվում է մասնավորապես մերձավորարևելյան հակամարտության ֆոնին: Ամենավառ դրվագներից մեկը բախումն էր «Մավի մարմարա» նավի հետ կապված, երբ Իսրայելի հատուկջոկատայինները գրոհեցին թուրքական նավը, որը հումանիտար բեռ էր տանում պաղեստինցիներին առանց Իսրայելի թույլտվության: Ըստ Gallup-ի հարցման, թուրքերի համար Իսրայելն ամենաատելի պետությանն է: Photo: DHA Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |