ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետաքրքված են տարածաշրջանի ռազմական եւ քաղաքական կայունության մեջ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինքնահեռացումը չի նշանակում խաղաղ հանրության հեռացումը տարածաշրջանում կատարվող իրադարձություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն առավել, քան երկու տարի առաջ, հետաքրքված են Անդրկովկասի ռազմական եւ աղաքական կայունության մեջ:



«Խոսքը, իհարկե, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նշանակության մասին է Եվրոպայի համար եւ վերջին համաձայնությունների մասին, որ նավթամուղին պետք է միանա նաեւ Ղազախստանը: Ստորագրման փուլում է նաեւ Իսրայելի հետ համաձայնագիրը նավթի` դեպի խաղաղօվկիանոսյան շրջան տեղափոխելու վերաբերյալ` շրջանցելով Իրանը: Հսկայական քաղաքական եւ ֆինանսական շահույթ խոստացող այս նախագծերը կարող են թաղվել մեկ ժամում եւ շատ երկար ժամանակով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում»,- նկատել է նա: Հայ քաղաքագետի կարծիքով, համանախագահների անտրամաբանական թվացող հայտարարությունը պարզ բացատրություն ունի: «Ադրբեջանը առավել շատ է ինտեգրված բոլոր այս նախագծերում, իսկ նրա ղեկավարները առավել քիչ են հետարքրված պատերազմի մեջ, որ սպառնում է նրանց զրկել հսկայական շահույթներից»,- նշել է նա:



Նա նաեւ ընդգծեց, որ այս պայմաններում պետք էլ չի զբաղվել միջնորդությամբ: «Թող Բաքուն ինքն առիթ գտնի պատերազմի վերսկսման համար: Իսկ նրա նավթի սպառողները ժամանակ առ ժամանակ կշարունակեն մատ թափ տալ. չհամարզակվե'լ: Եվ դա կլինի ձեւի համար, քանի որ Ադրբեջանը գիտի իր հնարավորությունները: Ամեն այդպիսի «չհամարզակվե'լ»-ը Ադրբեջանում լսողներ եւ կատարողներ կգտնի»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---